3 օր առաջ զինդատախազի տեղակալ նշանակված Սեւակ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Սեւակ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
Հրամանում ասվում է.
«Հիմք ընդունելով Ս. Հովհաննիսյանի դիմումը եւ ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 62-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ՝
ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սեւակ Ալֆրեդի Հովհաննիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից սեպտեմբերի 19-ից»:
Հատկանշական է, որ Սեւակ Հովհաննիյանը այդ պաշտոնում նշանակվել էր ընդամենը երեք օր առաջ՝ Աննա Վարդապետյանի հրամանով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...