Տեղի է ունենալու ՊՆ նախարարի փոփոխություն. Ի՞նչ «հեռանկարային պլանների» մասին է խոսքը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին պաշտպանության նախարարության կուլիսներում սկսել է ակտիվորեն քննարկվել այն հարցը, որ առաջիկայում այստեղ լուրջ փոփոխություններ են լինելու: Ըստ այդ «շշուկների», մասնավորաբար, տեղի կունենա նախարարի փոփոխություն: Նախարարությունում շրջանառվում են մի քանի անուններ, սակայն դրանցից ամենահետաքրքիրը ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի անունն է:
Ընդ որում, նրա անունը նշվում է որպես ամենահավանականը, թեկուզ և նրան այս տարվա հունվարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել:
Մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ նախարար Սուրեն Պապիկյանը ապագայի հետ կապված «ավելի հեռանկարային պլաններ ունի», բայց թե ինչ պլանների մասին է խոսքը, ցավոք, չմանրամասնեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...