3-4 դատավորի նկատմամբ վարույթ կա հարուցված
«Հրապարակ» թերթը գրում է. «2022 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին հրավիրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողով։ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանից հետաքրքրվեցինք, թե որն է դատավորների ընդհանուր ժողով հրավիրելու նպատակը, եւ ինչ օրակարգով է այն անցկացվելու։
«Նպատակը գնահատման հանձնաժողովի անդամների ընտրվելն է, որովհետեւ գնահատման հանձնաժողովի անդամներից մեկը դատարանի նախագահ է նշանակվել, իսկ մյուսը, որը դատավոր անդամ էր ընտրված, նա էլ դատավոր է դարձել, ու մենք պետք է նոր անդամներ ընտրենք, քանի որ իրենք պաշտոնի բերումով այլեւս իրավասու չեն աշխատելու այդ հանձնաժողովում։ Նաեւ դեպարտամենտի տարեկան հաշվետվությունը կարող է քննարկվել»,- ասաց Չիչոյանը, ում այլ հարցեր եւս ուղղեցինք։
- Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք այն օրենսդրական փոփոխության վերաբերյալ, որ ԲԴԽ որոշումների բողոքարկումը տեղի է ունենալու դարձյալ Բարձրագույն դատական խորհրդում, ինչից շատ են դժգոհում փաստաբաններն ու դատավորները։
- Դա ընդամենը օրենսդրական նախաձեռնություն է, առաջարկ է, ԲԴԽ-ն քննարկել է, մենք որոշակի կետերի հետ կապված առարկություններն ուղարկել ենք արդարադատության նախարարություն, էս պահին մեկնաբանել չեմ կարող, որովհետեւ դեռ ընդունված չէ, դեռեւս նախագծի տեսքով է, որն արդարադատության նախարարությունն է ներկայացրել։ Վենետիկի հանձնաժողովի կողմից էլ ասվել է, որ խորհրդի որոշումն ինչ-որ մի տեղ պետք է բողոքարկվի, հիմա բողոքարկման ընթացակարգ են նախատեսում։
- Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը։
- Իմ կարծիքը, նաեւ ԲԴԽ անդամների կարծիքը, առանձին փաթեթներով ուղարկվել է արդարադատության նախարարին, բայց էս պահին չասեմ իմ կարծիքը։
- Փոփոխության նպատակն այն է, որ ԲԴԽ-ից դուրս ա՞յլ մարմին քննի բողոքները, թե՞ ԲԴԽ-ի ներսում դրա համար առանձին մարմին ստեղծվի։
- Չէ, ԲԴԽ-ի ներսում նաեւ բողոքարկող ինչ-որ մարմին լինի, ընդունենք՝ տասը հոգանոց անդամներից, օրինակի համար՝ չորսը քննեն, վեցը վիճակահանությամբ բողոքարկող մարմին դառնա։ Բայց էս պահին նախագիծը դեռ սաղմնային փուլում է՝ վերջնական չէ։
- Իսկ ԲԴԽ-ում այս պահին քանի՞ դատավորի նկատմամբ հարուցված վարույթ կա։
- Կոնկրետ թիվը չեմ կարող ասել, կարծեմ՝ 3-4։ Ուղարկել են, մենք մի անգամ նիստ ենք արել՝ նիստը չի կայացել դատավորների՝ արձակուրդում լինելու պատճառով, հետաձգվել է, սեպտեմբերի կեսերից հետո կշարունակվեն քննությունները։
- Ի դեպ, ՀԿ-ները եւս կարող են դիմել վարույթ հարուցող մարմնին՝ արդարադատության նախարարությանը, որ այս կամ այն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի։ Դուք ունե՞ք այնպիսի գործեր, որոնք հարուցվել են հենց ՀԿ-ների նախաձեռնությամբ։
- Մեզ ուղարկված բողոքներում բողոքող կողմը երեւում է՝ ով է, բայց էս պահին չեմ կարող պատասխանել, թե էդ երեք-չորս վարույթն ում բողոքի հիման վրա է հարուցվել։
- Իսկ դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը վերջապես լիարժեք գործո՞ւմ է, քանզի ասացին՝ գործարկվել է, բայց դարձյալ խնդիրներ են առաջանում։
- Համակարգը գործում է, բայց ինչ-որ խնդիրներ կան՝ մանր-մունր, ծրագրավորողներն աշխատում են այդ ուղղությամբ, ընթացքում կկարգավորվեն։ Բայց էս պահի դրությամբ էլեկտրոնային համակարգն աշխատում է նորմալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...