Հակոբ Սիմիդյանը հասցրել է սերտաճել իր ղեկավարած ոլորտում. նա ուժայինների ուշադրության կենտրոնում է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Հակոբ Սիմիդյանը՝ որպես նախարար, հասցրել է սերտաճել իր ղեկավարած ոլորտում հետաքրքրություն ունեցող գործարարների եւ սեփականատերերի հետ, ինչի մասին ուժային կառույցներն արդեն զեկուցել են Նիկոլ Փաշինյանին: Մասնավորապես, Փաշինյանը տեղյակ է, որ շատ հանքատերեր իրենց արտոնյալ են զգում Սիմիդյանի օրոք: Բացի այդ, Հակոբ Սիմիդյանը նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացվող շինարարությունների թեմաների մեջ է ակտիվ ներգրավված:
Մեզ հասած տեղեկություններով՝ նա է Հայաստանում փաստացի համակարգում ֆուտբոլի ուղղությունը՝ որպես կառավարության կողմից ոլորտ «գործուղված» համակարգող: Այստեղ եւս անհասկանալի բաներ են տեղի ունենում, ինչի համար էլ Սիմիդյանը հայտնվել է ուժայինների ուշադրության կենտրոնում: Այսինքն՝ այս մասով էլ կան զեկուցումներ: «Մտավախություն ունե՞ք, որ ուժային կառույցները ինչ-որ բաներ կբացահայտեն նախարար Սիմիդյանի մասին, ու արդյո՞ք Սիմիդյանը մտադիր է հրաժեշտ տալ նախարարի պորտֆելին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանն այսպես արձագանքեց. «Ծայրից ծայր աբսուրդ է»: Իհարկե, ժամանակը ցույց կտա աբսուրդի ժանրի նրբությունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...