Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում վաղը ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 3-4-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Սեպտեմբերի 3-ի ցերեկը և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ը, 8-ի գիշերն առանձին շրջաններում և 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 6-9 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-6-ը, 7-ի ցերեկը և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 7-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը ցերեկը՝ +37 +39։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +29 +34,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +29 +32,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18 +20, ցերեկը՝ +34 +37,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +29 +32,
Լոռիում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +30 +35,
Տավուշում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +33 +37,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +29 +32,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +33 +38,
Արարատում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +38 +40,
Արմավիրում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +36 +39,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +29 +32,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +38 +40,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +36 +40,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +30 +34,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +34 +39։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...