«Վիվառոյի» սեփականատերերը նաև օտարերկրյա քաղաքացիներ են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայությունից խուսափելու համար 24 մլն դրամ գլխագին վճարելու հնարավորության մասին օրենքի նախագիծը փոթորկել է հայ հասարակությանը: Ստացվում է՝ փող ունեցողները, հարուստները կփրկեն իրենց երեխաներին, աղքատների զավակները՝ մսաղացի բերան կգնան: Այս ֆոնին հետաքրքիր է Հայաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկի պատմությունը:
Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական ֆինանսավորողները՝ Վահե, Վիգեն Բադալյանները, որ ՀՀ-ում հայտնի բուքմեյքերական «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի սեփականատերերն են, 2016-ից ՀՀ քաղաքացի չեն կամ միայն ՀՀ քաղաքացի չեն: Նրանք շուրջ 2 մլն եվրոյի ներդրում են կատարել հրաշագեղ Մալթայում և դարձել Մալթայի քաղաքացի։ Ավելին, գործարար եղբայրների հետ քաղաքացիություն է ստացել նաև նրանց ընտանիքի 10-ը անդամ:
Իհարկե, Բադալյանները մի առիթով «Հետք»-ին ասել են, որ Մալթայի քաղաքացի են դարձել, որպեսզի վիզայի խնդիր չունենան և 168 երկիր կարողանան ազատ մուտք գործել, բայց հասկանալի է, որ հիմնական խնդիրը մեծ ընտանիքի տղաներին բանակից ազատելն է: Ամբողջ հանրապետությանը սադրանքներով խաղամոլություն թելադրող, մեր աղքատիկ երկրում վիթխարի գումարներ աշխատող «Վիվառոյի» սեփականատերերը, փաստորեն, նաև օտարերկրացի են:
Տեղեկանալու համար, թե վորոնշյալ ընտանիքի քանի անդամ է ժամկետային զինվորական ծառայություն անցել, ու քանիսն են նախազորակոչային տարիքում, հետևաբար՝ նաև հաշվառված ՊՆ-ի կողմից, «Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարություն հարցում է ուղարկել, ինչի պատասխանը ստանալուն պես կներկայացնենք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...