Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանի քրոջը թուրք է անվանել
Կասկադում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Ականատեսները Oragir.news-ին փոխանցեցին, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորթ մորը՝ Ծովիկ Կասսաբյանին, Ալեն Սիմոնյանը թուրք է անվանել։ Կասսաբյանը Սիմոնյանին ասել է ՝ «Դեմքս լավ հիշիր, Հայաստան թուրք չպիտի լինի»։ Ալեն Սիմոնյանն էլ հարցրել է, թե ո՞ւր է թուրք։ Կասսաբյանն էլ պատասխանել է, որ արդեն թուրքերը մտել են Հայաստան։ Ալեն Սիմոնյանն էլ իրեն բնորոշ ոճով պատասխանել է՝ «թուրքը դու ես ու քո երեխան»։
Մենք զրուցեցինք Ծովիկ Կասսաբյանի հետ, մեզ հետ զրույցում նա հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ ինքը Ալեն Սիմոնյանին թուրք չի ասել, բայց Ալեն Սիմոնյանն իրեն ու իր երեխային է թուրք անվանել։
Նշենք, որ երեխան, որին Ալեն Սիմոնյանը թուրք է անվանել, Ռուբեն Ռուբինյանի քույրն է՝ Կարապետ Ռուբինյանի դուստրը։
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ էլ Ալեն Սիմոնյանի վրա էլի Կասկադում մեկ այլ քաղաքացի գինի էր լցրել, Ալեն Սիմոնյանն էլ թքել էր քաղաքացու վրա։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...