26-ամյա երիտասարդը նռնակով մտել է վարկային կազմակերպություն եւ գումար պահանջել
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական եւ վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օգոստոսի 24-ին վարկային կազմակերպություններից մեկում կատարված ավազակության փորձի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 05:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի 26-ամյա բնակիչը, իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակով մուտք է գործել Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող վարկային կազմակերպություն եւ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ նռնակի բացահայտ ցուցադրմամբ, պահանջել գումար: Մերժում ստանալով՝ 26-ամյա երիտասարդը դիմել է փախուստի՝ իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել:
Փախուստի դիմելու ընթացքում, վերջինս նկատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից եւ իրականացված միջոցառումների արդյունքում վնասազերծվել: 26-ամյա երիատասարդը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել է մարտական նռնակը, հարցաքննվել են կազմակերպության մի շարք աշխատակիցներ, որոշում է կայացվել տեսագրություններն առգրավելու մասին, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...