Նոր կանոններ զբոսաշրջության ոլորտի համար. խախտելու դեպքում` մեծ տուգանքներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է օրենսդրորեն կարգավորել զբոսաշրջության ոլորտը։ Ավելին՝ «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներ խախտելու դեպքում կնշանակվեն մեծ տուգանքներ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զբոսաշրջային օպերատորը եւ զբոսաշրջային գործակալը զբոսաշրջային փաթեթը սպառողին ուղղակիորեն վաճառելու դեպքում պետք է կնքեն օրենքին եւ ՀՀ կառավարության հաստատած օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր։
Սպառողի հետ զբոսաշրջային օպերատորի եւ զբոսաշրջային գործակալի պայմանագիրը պետք է պարունակի հետեւյալ պարտադիր դրույթները՝ զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, պետական գրանցման եւ որպես ծանուցված գործունեություն հաշվառման համարը, զբոսաշրջային փաթեթի նկարագրությունը եւ իրականացման ժամկետները, զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների նկարագրերը, ժամկետները եւ որակական նկարագրերը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների տեսակը, որակավորման կարգը, ժամանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրը, տեսակը, որակավորման կարգը, սննդի կազմակերպման եւ մատուցման հաճախականությունը, պայմանները, հանրային սննդի օբյեկտի որակավորման կարգը, տեսարժան վայրերի այցելության ծրագրերը, մշակութային եւ այլ միջոցառումները, զբոսաշրջային փաթեթի գինը բոլոր անհրաժեշտ վճարումների, հարկերի եւ տուրքերի մանրամասներով։ Այս պահանջները խախտելու դեպքում կնշանակվի տուգանք՝ 300 հազար դրամի չափով։ Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ հյուրանոցային ծառայություն մատուցող անձը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում հյուրի գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար՝ բացառությամբ հյուրի այն դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի եւ այլ թանկարժեք գույքի կորստի համար, որոնք հյուրը պահել է իր վերահսկողության տակ:
Հյուրանոցային ծառայություն մատուցող անձը պարտավոր է հյուրանոցային տնտեսության օբյեկտում՝ հյուրերի համար տեսանելի տեղում տեղադրել հետեւյալ տեղեկատվությունը` հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումն ու որակավորման կարգը, մատուցվող ծառայությունների ցանկը եւ կացությանն առնչվող հիմնական ծառայությունների գնացուցակը, հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցելու հնարավորությունը հավաստող տեղեկատվություն: Այս պահանջները խախտելու դեպքում տուգանքի չափը կկազմի 200 հազար դրամ։
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...