Խախտումներ՝ մանկավարժականի հիմնադրամում․ ՊՎԾ-ի բացահայտումը
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն: Այս մասին հայտնում են Պետական վերահսկողական ծառայությունից:
Ուսումնասիրվել են Հիմնադրամի կողմից իրականացված գնման գործընթացները, հաշվարկված եւ աշխատակիցներին վճարված աշխատավարձը, Հիմնադրամին եւ Հայաստանի Հանրապետությանը պատկանող, սեփականություն հանդիսացող գույքերի կառավարման օրինականությունն եւ արդյունավետությունը, ինչպես նաեւ ուսուցման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը:
Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել՝ Հիմնադրամի թվով 25 աշխատակիցների՝ ՀՀ–ից բացակայելու պայմաններում աշխատավարձ ստանալու, թվով 12 ուսանողների՝ ՀՀ–ից բացակայելու եւ փաստացի դասընթացներին չմասնակցելու պայմաններում տրված ավարտական դիպլոմների, Հիմնադրամի տրանսպորտային միջոցի վառելիքի ամսական ծախսի մասին հաշվետվություններում ներառված՝ իրականությանը չհամապատասխանող տվյալների, Հիմնադրամի հաշվեկշռից դուրս գրված եւ ուղղակի վաճառքի եղանակով օտարված տրանսպորտային միջոցի եւ Հիմնադրամի նախկին ռեկտորի՝ առանց Հոգաբարձուների խորհրդի որոշման իրեն հատկացված լրավճարների վերաբերյալ:
Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու եւ հետագա ընթացքն ապահովելու համար, որից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի, 441-րդ հոդվածի 1-ին մասի եւ 445-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Պետական վերահսկողական ծառայությունը հետեւողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու եւ բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
15 0


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ