ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն մատնահետքի հաշվառում
Հայաստանի Միգրացիոն ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Ուշադրություն՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացիներին․
ՀՀ այն քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում են գտնվել մինչև 2021 թ․ դեկտեմբերի 29-ը և մինչև այժմ չեն հատել ՌԴ սահմանը և ՌԴ-ում են գտնվում ոչ աշխատանքային գործունեության ծավալելու նպատակով՝ 90 օրը գերազանցող ժամկետով կամ ՌԴ-ում են գտնվում աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով՝ անկախ գտնվելու ժամկետից, չունեն բնակության ժամանակավոր թույլտվություն (РВП), բնակության թույլտվություն (Вид на жительство) կամ քաղաքացիություն, մինչև 2023 թ․ հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի (դակտիլոսկոպիկ) հաշվառում և լուսանկարում:
Մատնահետքի հաշվառման և լուսանկարման ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկություն հասանելի է այստեղ։
Նշված պահանջը սահմանվել է 2022 թ․ հուլիսի 14-ի 357-Ֆ3 «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի» մասին դաշնային օրենքով և ՌԴ առանձին օրենսդրական ակտերով»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...