«Ազատություն» ռադիոկայանը որդեգրել է ցածր և զազրելի գործելաոճ․ Դավիթ Համբարձումյան
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ,
Մեր համայնքապետարանում օրերս տեղի ունեցավ ողբերգական իրադարձություն, որի մանրամասներն այս պահին գտնվում են իրավապահ մարմինների քննության ներքո:
Առ այս պահն առիթ չեմ ունեցել իրավապահների աշխատանքի պրոֆեսիոնալության նկատմամբ կասկած հայտնելու, սակայն նույնը չեմ կարող ասել որոշ ԶԼՄ-ների մասին:
Ցանկանում եմ արձանագրել, որ «Ազատություն» ռադիոկայանը որդեգրել է ցածր և զազրելի գործելաոճ՝ ըստ իր քաղաքական նախասիրությունների փորձելով շահարկել մարդու արյունը, մահվան հանգամանքները և հարազատների վիշտը:
Գործելաոճի ստորությունն այն է, որ լրատվամիջոցը փորձում է վշտի մեջ գտնվող և իրենց հարազատի մահվան հանգամանքներին բացարձակապես անտեղյակ ընտանիքի անդամներից կորզել ենթադրություններ և տիրաժավորել այդ ենթադրությունները՝ փորձելով հերթական անգամ վարկաբեկել իրենց քաղաքականապես անհնազանդ գործիչներին, տվյալ դեպքում՝ ինձ:
Ցավում եմ, որ իրեն լրատվական համարող կառույցը, քաղաքական դրդապատճառներից ելնելով, ունակ է ստորաբար շահարկել մարդու մահվան հանգամանքները: Սա անընդունելի է ու դուրս է թե լրագրողական և թե մարդկային էթիկայի նորմերից:
Նշեմ, որ «Ազատություն» ռադիոկայանի անընդունելի գործելաոճի վերաբերյալ պատրաստվում եմ նամակ ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և ԱՄՆ կառավարությանը, որպեսզի
ամերիկյան հարկատուները ևս տեղյակ լինեն իրենց հարկերից ֆինանսավորվող կառույցի ցածրակարգ աշխատաոճի մասին:
Համբերություն բոլորիս…»

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...