Արդարադատնախարարը պահանջում է պատժել Մնացական Մարտիրոսյանին՝ Գագիկ Ջհանգիրյանի եղբորը 13 տարի առաջ դատապարտելու համար
ՀՀ արդարադատության նախարարությունը պահանջում է պատժել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ ՀՀ նախկին զինդատախազ, ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եղբորը՝ Վարդան Ջհանգիրյանին, դեռևս 13 տարի առաջ մեղավոր ճանաչելու և ազատազրկման դատապարտելու համար, գրում է pastinfo.am-ը:
Հիշեցնենք, որ Վարդան Ջհանգիրյանը 2009թ. մարտի 31-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. փետրվարի 23-ին` ժամը 23-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Էջմիածին-Երևան մայրուղու Արգավանդ գյուղի խաչմերուկում, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում գտնվող զինված անձանց զինաթափելու և բերման ենթարկելու ժամանակ նա չի ենթարկվել` չշարժվելու մասին իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի օրինական պահանջին, ավտոմեքենան վարել է նրանց ուղղությամբ և բախվել ոստիկանության ավտոմեքենային, չի ենթարկվել իր մոտ պահվող հրազենը ներկայացնելու պահանջներին, վնասել է ոստիկանի համազգեստը, բռունցքով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Դատավճռով Վ.Ջհանգիրյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, նշանակված պատիժը պայամանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով երեք տարի ժամկետով փորձաշրջան։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը, Վճռաբեկ դատարանը՝ վարույթ չի ընդունել բողոքը: Վարդան Ջհանգիրյանը հետագայում ազատվել է պատժից՝ համաներմամբ:
2018թ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո 2008թ իրադարձություններին վերաբերող մի շարք աղմկահարույց գործերով կայացված դատական ակտերը վերանայվել են, այդ թվում՝ Վարդան Ջհանգիրյանին առնչվող գործով: 2020թ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել նախկինում կայացված դատավճիռները և արդարացնել Վ. Ջհանգիրյանին: ՄԻԵԴ-ի կողմից ևս կայացվել է վճիռ, համաձայն որի՝ խախտվել են Վարդան Ջհանգիրյանի իրավունքները:
Հենց ՄԻԵԴ վճռի հիման վրա էլ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, որը կքննվի օգոստոսի 25-ին:
Հատկանշական է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանին բոլոր ժամանակներում «վստահվել են» քաղաքական զգայունություն ունեցող քրեական գործերը, որոնցով վերջինս մշտապես կայացրել է մեղադրական դատական ակտեր: Հենց Մնացական Մարտիրոսյանի դատավճռով է Նիկոլ Փաշինյանը մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման, այժմ էլ՝ Մարտիրոսյանը շարունակում է քննել զգայուն գործերը՝ կատարելով արդեն այս իշխանությունների, ի դեմս Փաշինյանի, ցանկությունները:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի գործով ևս Վճռաբեկ դատարանն էլ՝ արդարացրել նրան, ՄԻԵԴ-ն էլ արձանագրել է իրավունքի խախտում, ինչը թերեւս սպասելի էր, քանի որ կառավարության ներկայացուցիչը հակափաստարկներ որպես այդպիսիք չի ներկայացրել գործող վարչապետի` Փաշինյանի դեմ: Հետևաբար, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կայացված վճիռը, ի թիվս այլ հանգամանքների, նույնպես Մարտիրոսյանի դեմ դարձել է մահակ, հատկապես, որ օրենսդրական փոփոխություններից հետո ՄԻԵԴ վճիռնբերը կարող են որպես հիմք դիտարկվել՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ընդհուպ՝ լիազորությունները դադարեցնելու համար:
Նկատենք` նշված կարգավորումն ունի նաև հետադարձ ուժ և տարածվում է վերջին 15 տարիների ընթացքում կայացված ակտերի վրա: Ի դեպ, օրենսդրական նշված փոփոխությունների առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը և մասնագիտական հանրությունը տվել է բացասական կարծիք, սակայն օրենսդրական փոփոխություններն, այդուհանդերձ, կատարվել են:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...