Փաշինյանն իրականում ստում էր
Ժողովուրդ օրաթերթը գրում է.
2018-ի նոյեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի բարձր ամբիոնից տաքսու վարորդների ականջների համար բավական շոյիչ հայտարարություն էր անում. «Մենք ասում ենք, որ անհատ տաքսու վարորդները ոչ մի վճար վճարելու կարիք չունեն, այսինքն՝ նրանք կարող են աշխատել առանց վճար տալու ու լիցենզիա ունենալու:
Եվ այս որոշման շահառուները, չնայած որ տարբեր հաշվարկներ կան, ու հստակ չգիտենք, թե ՀՀ-ում քանի մարդ է այդ գործունեությամբ զբաղվում, բայց, ըստ տարբեր թվերի, մոտավոր 50 հազար մարդ է»։ 2020-ի մարտի 25-ին, սակայն, նորից Ազգային ժողովի ամբիոնից ու նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ տոնայնությամբ ասես զգուշացնում էր, թե անհատ տաքսու վարորդները պարտավոր են լիցենզիա ունենալ: «Եթե չունի լիցենզիա, ուրեմն ինքը վարորդ չի, ու, հետեւաբար, եթե լիցենիզա չունի, չի կարող զբաղվել այդ գործունեությամբ»,- շեշտում էր գործադրի ղեկավարը:
Փաստորեն, անհատ տաքսու վարորդների գլխի տակ փափուկ բարձ դնելով ու հավատացնելով, թե նրանք լիցենզիա հանելու խնդիր չպետք է ունենան, Փաշինյանն իրականում ստում էր։
Մանրամասները` Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...