20 միլիոն 107.000 դրամ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի անցկացումն ապահովելու համար. հերթական դրամաշնորհը
Աղմկահարույց դրամաշնորհներով աչքի ընկնող կառավարությունը հերթական դրամաշնորհն է բաշխել օրերս: Այս անգամ պետության կողմից դրամաշնորհի ձևով ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագիր են կնքել «Կոնցեպտ Իվենթս» ՍՊԸ-ն և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը: Օգոստոսի 1-ին կնքված պայմանագրով «Կոնցեպտ Իվենթս»-ին հատկացվել է 20 միլիոն 107 հազար 814 դրամ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի անցկացումն ապահովելու համար: Ըստ պայմանագրի՝ ծրագրի տևողությունը 1 ամիս է՝ օգոստոսի 10-ից սեպտեմբերի 10-ը:
Ուշագրավ է, որ այս ՍՊԸ-ն նույն տարում արդեն երկրորդ անգամ է «արժանանում» դրամաշնորհի. առաջինը՝ 2022թ. մարտի 11-ին էր, երբ «Կոնցեպտ Իվենթս»-ին հատկացվել էր 24 միլիոն դրամ 365 հազար 380 դրամ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական թենիսի մրցաշարի անցկացման միջոցառումը կազմակերպելու համար:
Ի դեպ, դրամաշնորհներից զատ՝ գնման գործընթացներում հաճախ հաղթող այս ընկերությունը գրեթե բոլոր կարևոր միջոցառումների «զարդն է» Երևանի Քաղաքապետարանում, ՀՀ ԿԳՄՍ-ում, հասցրել է ծառայություններ մատուցել նաև վարչապետի աշխատակազմում և Առողջապահության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններում:
Ի դեպ, այս ընկերության հետ գնման ընթացակարգերից մի քանիսը եղել են մեկ անձից կատարվող գնման ձևով՝
2022թ. մարտի 22-ին «Կոնցեպտ Իվենթսը»-ը ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությանը մատուցել է 14 միլիոն 650 հազար դրամի աշխատանքներ,
2022թ. ապրիլի 5-ին՝ 17 միլիոն 950 հազար դրամի աշխատանքներ կրկին նույն նախարարության հետ,
2022թ. մայիսի 25-ին նույն ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանին մատուցել է 800 հազար դրամի ծառայություն:
168.am-ը փորձեց հետաքրքրվել, թե Փաշինյանի կառավարության այս վստահելի մատակարարը ե՞րբ է սկսել իր գործունեությունը և ի՞նչ փորձառություն ունի:
Այսպիսով, պարզվում է, ընկերությունը ոչ ավել, ոչ պակաս՝ ունի երեք տարվա կյանք. հիմնադրվել է 2019թ. սեպտեմբերի 24-ին ու հիմնադրման մեկ ամիսը չլրացած՝ Երևանի քաղաքապետարանի հետ կնքել է նախ՝ 12 միլիոն 882 հազար դրամի, ապա նաև՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները նախապատրաստելու համար՝ 1 միլիոն 739 հազար դրամի պայմանագրեր:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...