Պարիս Հերունու աստղադիտակի տարածքում կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք
Պարիս Հերունու աստղադիտակը և հարակից տարածքը մի քանի տարով տրամադրվել է ինչ-որ ընկերությանը, ում նախաձեռնությամբ այնտեղ սեպտեմբերի 10-12 կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք: Այս մասին հայտնում են Քարահունջ Հայագիտական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
«Վերջերս մեծ վրդովմունքով տեղեկացանք, որ Պարիս Հերունու աստղադիտակը և հարակից տարածքը մի քանի տարով տրամադրվել է ինչ-որ ընկերությանը, ում նախաձեռնությամբ այնտեղ սեպտեմբերի 10-12 կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք ( https://facebook.com/events/s/sensor-festival-2022/1067068340862247/ )։ Փառահեղ գործիքը նրանց կողմից մատուցվում է որպես «լքված աստղադիտակ», «պատմական հուշարձան» և այլն։
Հերունու աստղադիտակը ենթակա է վերազինման և վիրաշահագործման, ինչը փաստել են նաև մի շարք արտասահմանյան մասնագետներ, բայց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որին պատկանում է գործիքը, շարունակաբար խոչնդոտում է այդ գործընթացին, և ինչ-ինչ պատճառով շահագրգռված չէ, որ այն աշխատի իր գործառույթների շրջանակներում՝ ի փառս հայ ազգի գիտական մտքի և ի օգուտ Հայաստանի:
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որը պատկանում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, չնայած որ սարքի պահպանման համար պետությունից տարեկան ստանում է 45 մլն դրամ, ոչ միայն այդ միջոցները չի ծախսում սարքի պահպանության նպատակով (գործիքը այնուամենայնիվ չի հսկվում և թալանվում է), այլև աստղադիտակը վարձով տրամադրում է որպես երաժշտական խմբերի հարթակ ( https://youtu.be/kCgCv1L3tnk?t=194 ), տեսահոլովակների նկարահանման ( https://youtu.be/RRjnyBSs8H0 ) և անվաչմուշկներով սահելու տարածք ( https://youtu.be/f6Q6ZLIH4Jw ):
Վերոնշյալ գործողություններից գործիքը ֆիզիկական վնասներ է կրել, ինչի արդյունքում էլ ավելի են խաթարվել անտենայի ճշգրիտ աշխատանքի պայմանները, և միևնույն ժամանակ այն նվաստասցվել է բարոյապես։
Մասնագետների կարծիքով աստղադիտակը պետք է վերականգնվի իր ամբողջական ներուժին համապատասխան, և ծառայի գիտական, ռազմական ու այլ ասպարեզներում իր նպատակներին, որտեղ ապացուցված է դրա գերազանց պիտանելիությունը։ Որպես աստղադիտակ աշխատացվելու պարագայում, իր տեսակի մեջ աշխարհում եզակի այս գործիքը արդյունքում շատ ավելի մեծ եկամուտ, օգուտներ և այլ համբավ կբերի մեր Հայրենիքին։
Մոտ օրերին «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ն հանդես կգա գործնական քայլերի կոնկրետ ծրագրով»,- ասված է գրառման մեջ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...