Արցախում լարված է, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օգոստոսի 3-ից՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետներ, նռնականետներ եւ հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը եւ Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եւս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Սա երեկ երեկոյի պաշտոնական թվերն են, որոնք իրականում կարող են ավելանալ կամ փոփոխվել։
Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանություններն այս իրավիճակում։ Նախ՝ նշենք, որ այս օրերի լարված իրավիճակից հետո՝ երեկ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաք է հայտարարել, հայտարարություն է տարածել նաեւ Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ դիմելով միջազգային հանրությանը։ ՀՀ Ազգային ժողովը գտնվում է արձակուրդում։ Արձակուրդում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երեկ ամբողջ օրը փորձեցինք կառավարությունից պարզել՝ կլինի հայտարարություն, կամ Փաշինյանը կվերադառնա արձակուրդից, թե ոչ, սակայն մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն, իսկ պաշտոնական հաղորդագրության այդպես էլ չհանդիպեցինք։
Միայն ՀՀ արտաքին գործերի նախարարն էր ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, սակայն խոսակցությունը գլոբալ էր եւ ոչ հասցեական։ Ստացվում է՝ Հայաստանը, կարծես թե, իր ձեռքերը լվացել է Արցախից, եւ այն, ինչ հուլիսի 29-ին հայտարարել էր ՀՀ ԱԽ Արմեն Գրիգորյանը, կատարվում է։ Նա ասել էր. «Պետք է ակտիվորեն քննարկենք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը»։
Իշխանությունների մոտ կարծես թե ստացվում է։ Նիկոլ Փաշինյանի թիմը մոռացել է ՀՀ գլխավոր պարտավորությունը, այն է՝ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել