Հայուհիներն այնքան գեղեցիկ են, խելացի ու պրակտիկ
Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջեները, KIIS FM ռադիոկայանի եթերում խոսել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նոր վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանի մասին:
«Հայուհիներն այնքան գեղեցիկ են, խելացի ու պրակտիկ: Կարծում եմ՝ Գլեդիսը ճիշտ ու պրակտիկ որոշումներ կկայացնի: Հնարավորության դեպքում նրան ողջույն փոխանցեք իմ կողմից»,- ասել է ռեալիթի շոուի 61-ամյա աստղը:
Գլեդիսն ինքը ավելի ուշ մասնակցել է մեկ այլ շոուի եւ չի կարողացել հավատալ, որ Քրիսն իր մասին այդքան դրական է արտահայտվել:
«Նախ ես կարծեցի, որ դա կեղծ է: Ես կցանկանայի հանդիպել Քարդաշյաններին, երբ նրանք Ավստրալիա գան: Անկեղծ ասած՝ ինձ դուր են գալիս ռեալիթի շոուները։ Կարծում եմ՝ Քարդաշյանները, ինչ էլ ցուցադրեն իրենց շոուում, սիրում են միմյանց»,- իր հերթին նշել է Գլեդիսը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել