«Հայաստանը հենց այսօր պատրաստ է իր անվտանգային համակարգը և տնտեսական անկախության համակարգը «սկուտեղի» վրա հանձնել Թուրքիային». Արման Աբովյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, վերլուծաբան Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանը պատրաստ է հենց այսօր բացել հայ-թուրքական սահմանը։ Հարցը միայն թուրքական կողմի քաղաքական որոշումների տիրույթում է։ …ահա այս կարգի զավեշտալի հայտարություն հնչեց այսօր իշխանության կողմից։
Ինչու՞ զավեշտալի…եկեք միասին բացահայտենք այս հայտարարության իրական բովանդակությունը։
Եվ այսպես. Հայաստանը հենց այսօր պատրաստ է իր անվտանգային համակարգը և
տնտեսական անկախության համակարգը «սկուտեղի» վրա` զուռնա-դհոլով հանձնել
հայասպան, ֆաշիստական, տեռորիստական գաղափարներ կրող Թուրքիային։
Խնդիրը միայն թուրքերի որոշման տիրույթում են և քանզի թուրքերը ուղղակի
հրաժարվում են հավատալ, որ հայերը ի վերջո որոշել են կամովին ինքնոչնչանալ,
այդ իսկ պատճառով թուրքերը մի քիչ ժամանակ են ձգում, փորձելով հասկանալ, թե
որտեղ են իրենց հայերը «գցում»։
Սակայն այն պահից սկսած, երբ թուրքերը կհասկանան, որ սա հայերի «խորամանկ» նախագիծը չէ այլ պարզապես «թավշյա» ազգային ինքնասպանություն հերթական դրսևորում է` հենց այդ պահից սկսած կմեկնարկի Հայաստանի սողացող «իդլիբիզացիայի» գործընթացը։
Ապագա Կա`…վայելեք»։


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...