Ինչպես է նիկոլական իշխանությունը տանջում «հպարտ քաղաքացուն». Արեգնազ Մանուկյան
«Հայաստան» խմբայկցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչպես է նիկոլական իշխանությունը տանջում «հպարտ քաղաքացուն»
Երբ սրանք նոր էին գալիս իշխանության, ՀՀ քաղաքացուն տվեցին հպարտ որակումը։ Ասում էին, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա։ Ասում էին նաև, որ իրենք բարեփոխելու են նրանց կյանքը և ծառայելու են քաղաքացուն։
Իրականությունը լրիվ այլ է։ Քաղաքացին չի կարող հպարտ լինել 44-օրյա պատերազմի արդյունքներից հետո։ Թշնամու կոշիկը լիզող պետության ղեկավար ունեցող քաղաքացին ցանկացած պարագայում չի կարող հպարտանալ այդ ամենով։
Աշխարհում մեզ հիմա լավագույն դեպքում խղճում են, իսկ հիմնականում՝ արհամարհում։ Նիկոլը ՀՀ քաղաքացուն դարձրեց պարտված երկրի քաղաքացի։ Հպարտություն այս պայմաններում, բնականաբար, չի կարող լինել։
ՀՀ քաղաքացու հպարտությունն ու արժանապատվությունը երկրի ներսում նսեմացվում է նաև առանձին դետալներով, մասնավորապես՝ անձնագրային բաժիններում, կադաստրում և պետություն-քաղաքացի շփման այլ հիմնարկներում։
Քաղաքացին ժամերով կամ օրերով հերթի մեջ է հայտնվում այս ամառվա տապին։
Հատկապես խայտառակ վիճակ է անձնագրային բաժիններում։ Այդտեղ հպարտ
քաղաքացին կարող է ուշագնաց լինել հերթերի մեջ և նվաստանալ։ Իշխանությունը
ոչ մի քայլ չի ձեռնարկում քաղաքակիրթ սպասարկում ապահովելու համար։
Ահա սա՛ է նիկոլական իշխանության իրական դեմքը։ Իրենք ձեռքները մտցրել են պետբյուջեի մեջ ու չեն հանում այնտեղից, իսկ ՀՀ քաղաքացուն կոչում են հպարտ, բայց նվաստացնում են պետության հետ հարաբերություններում և ամբողջ աշխարհում»։


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...