Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Փոփոխություններ կամ ռազմավարական ինքնասպանություն Բաց նամակ «2018-ի ապրիլի » ՀՀ վարչապետին

Ակնհայտ է, որ Հայաստանին պետք են փոփոխություններ, որոնք կհանգեցնեն պետության «կլասի», կարգի, քաշային կատեգորիայի վերափոխմանը։ Այնպիսիք, որ դեպի Հայաստան կձգեն հայերին (և ոչ միայն)՝ այստեղ ապրելու և գործելու։ Սա է միակ ճանապարհը՝ դիմակայելու կազմակերպված շրջափակմանը, տարածաշրջանային նախագծերից Հայաստանի դուրս մնալուն, արտագաղթին։

Ակնհայտ է նաև, որ խոշոր փոփոխությունների համար պետք է չվախենալ բոլորովին նոր լուծումներից, փոխել ընդհանրապես իրավիճակին նայելու անկյունը։

Առանձնացնենք երեք նպատակ, որոնց ուղղությամբ քայլերը կբերեն մեծ հեռանկարների.

ա/ Ստեղծել հասարակություն
բ/ Թվայնացնել պետությունը
գ/ Ձևավորել աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգ

Առաջին հայացքից այս երեք խնդիրները կարող են անսպասելի և գուցե անհասկանալի թվալ, իրար հետ ուղղակիորեն չկապվող, սակայն սրանք պրագմատիկ ու Հայաստանի համար առանցքային նպատակներ են։ Իմ հոդվածաշարը ցանկանում եմ սկսել առաջին կետից։

Ստեղծել հասարակություն

Մենք մոտ ենք «պետություն առանց հասարակության» իրավիճակին։ Խաթարված են հասարակական արժեքների, հասարակական «չի կարելիի», արգելքների, տաբուների համակարգերը։ Չկա հասարակություն, որից կարելի է քաշվել, ամաչել։ Չկա հասարակություն, որը գիտե՝ որն է լավը, որը՝ վատը, որն է կարելի, որը՝ ոչ։ Ով է հերոսը, ով՝ դավաճանը, ով է սկզբունքայինը, ով՝ կոնֆորմիստը։ Ով է գողականը, ով՝ մտավորականը, և այլն։

Սովետահայ հասարակության արժեհամակարգը սպառել է իր վերջին մնացորդները, այն այլևս չկա։ Իր լավ ու վատ կողմերով՝ այն ինչ-որ ժամանակ հայ ժողովրդի համար ծառայել է որպես արժեհամակարգ։ Հինը սպառվել է, իսկ նորը, բազմաթիվ հարվածների ու ցնցումների արդյունքում, այդպես էլ չի ձևավորվել։ Կան առողջ սաղմեր, որոնք դեռևս ինկուբացիոն շրջանում են, թույլ են և կարիք ունեն բարենպաստ պայմանների։ Մնացածը հասարակություն չէ։ Մնացածը բնակչություն է։

Պետությունն ապրում է հասարակական բեսպրեդելի պայմաններում։ Այս պայմաններում լուրջ չէ խոսել պետական մտածողության մասին։ Բնակչությունը չի կարող ունենալ պետական մտածողություն, պետական մտածողություն ունենում են հասարակությունները։ Հասարակության բացակայության պարագայում քիչ թե շատ մեծ արժեքներ ստեղծելը, քիչ թե շատ մեծ նպատակներ դնելը և իրականացնելը, պետության առողջ զարգացումն ուղղակի հնարավոր չէ։ Հասարակական բեսպրեդելի պայմաններում ճիշտը նա է, ով ուժեղ է։ Բայց սա էլ կայունություն չի ապահովում, որովհետև մի դրվագում ուժեղ կարող է լինել իշխանությունը, այլ դեպքում՝ ամբոխը, մի դեպքում՝ ուժայինները, այլ դեպքում՝ կրիմինալը, մի փուլում՝ մեծահարուստները՝, այլ փուլում՝ փողոցում հայտնված կիսաքաղց հարյուր հազարները։ Ոչ ոք ապահովագրված չէ։

Հասարակությանը պետք է կրթել, կրթել և կրկին կրթել։ Ստանդարտ, մաշված մեխանիզմներով, դատարկ քարոզներով ոչինչ անել հնարավոր չէ։ Պետք է գտնվեն նոր մեխանիզմներ, նոր ձևաչափեր, նոր ժանրեր, նոր հարթակներ, նոր մարդիկ։ Պետք է օգտագործել նոր տեխնոլոգիաների լայն հնարավորությունները։

Հասարակություն ստեղծելու համար պետք է փորձել հասկանալ նաև՝ ինչպե՞ս են հավասարներից ծնվում առաջնորդները, բարեփոխիչները։ Ինչպե՞ս է գորշությունից մեկը պոկվում ու փոխում պատմության անիվը։ Ինչպե՞ս դա կարող է տեղի ունենալ Հայաստանում։ Ո՞վ կզգա իր բաժին պատասխանատվությունը և կիրականացնի Հայաստանում նոր հասարակություն ձևավորելու բարդ գործը՝ դառնալով բնական լիդեր։

Դասական բոլոր տարբերակները սին են. ստեղծագործական միություններից որևէ մեկի ղեկավարը հասարակությանը բան չի ասում, բազմաթիվ թատրոնների ղեկավարները բան չեն ասում, տասնյակներով մեդալակիր ու շքանշանակիր արվեստագետները բան չեն ասում, բուհերի ռեկտորները բան չեն ասում։ Բացառություններն այստեղ այնքան քիչ են, որ միայն շեշտում են մեծամասնության լռությունը։ Տեսե՞լ եք երբևէ, որ այս մարդիկ, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կրթել հասարակությանը, որևէ բան ասեն՝ պետության հետ կապված որևէ հարցի շուրջ տեսակետ հայտնեն ու պաշտպանեն։ Այնպես, ինչպես լինում է այլ պետություններում։

Ուրեմն՝ պետք են նոր մարդիկ, նոր ձևաչափեր, նոր կերպարներ, որոնք կունենան աշխատանքի հարթակ և աշխատելու ռեսուրս։

Օգնել՝ կրթելով։

Նոր հասարակության ստեղծման հաջորդ ուղղությունը օրենքներն են ու դրանց կոշտ կիրարկումը։

Թույլ և անպաշտպան մարդու վրա չեն ծիծաղում, չեն ծաղրում, նրան օգնում են։ Քաղաքակրթությունը երկար դարերի ընթացքում հասել է այս գիտակցությանը։ Նույնը վերաբերում է հասարակություններին։ Թույլ և չկայացած հասարակություններին պետք է ոչ թե շահագործել, այլ՝ օգնել։ Օգնել, որ զարգանան, որ դառնան ոչ անօգնական, որ հետո հենց իրենք օգնեն պետությանը՝ զարգանալ։

Մեքենաների ամրագոտիների նախադեպը լավագույն հայաստանյան օրինակներից է։ Բոլորը հրաժարվում էին կապել՝ հայկական գոռոզությունը, գավառական տղայականությունը, տարրական անգրագիտությունը գերիշխող էին։ Օրենքի կիրարկմանը խստորեն հետևելուց հետո, այսօր Հայաստանում վարորդների ճնշող մեծամասնությունը կապում է ամրագոտիները, և դա շահավետ է հենց կապողին։ Հասարակությունը մի հարցում կրթվեց, և դա արվեց իշխանության կոշտ որոշմամբ։

Մենք կարող ենք հավերժ քննարկել ընտրակաշառքների թեման, որն իսկապես սպանում է Հայաստանում ապրելու ցանկությունը, և զարմանալ ժողովրդի իրավական անգիտակցության և պետական մտածողության բացակայության մասին։ Բայց հերիք է, որ ընտրական մեխանիզմները լինեն այնպիսին, որոնք կնվազեցնեն ընտրակաշառքի հավանականությունը, իսկ իշխանությունն ամրագոտիների օրինակով կոշտ դիրքորոշում կորդեգրի, մեր ժողովուրդը կարճ ժամանակում կդառնա ընտրակաշառք մերժող, իր համոզմունքներով քվեարկող քաղաքակիրթ ժողովուրդ։ Մեկ-երկու այդպիսի ընտրություն, և հասարակությունը ևս մեկ կարևորագույն հարցում կկրթվի։

Իհարկե՝ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ իշխանությունն ինքը ցանկանա փոխել իրավիճակը։ Ներդրել ենք այս ռեյտինգային ընտրական համակարգը, որն ընտրակաշառք բաժանելու համար բացառիկ հնարավորություններ է ստեղծում, հետո էլ զարմանում ենք և դատապարտում ենք, որ սոված հարյուր հազարներն ընտրակաշառք են վերցնում։ Եթե օրենքը թույլ տար, ապա այս ռեյտինգային համակարգի պարագայում որոշ կուսակցություններ կարող էին նույնիսկ իրենց ընտանի կենդանիներին պատգամավոր դարձնել։

Նոր հասարակության ձևավորման հաջորդ մեխանիզմը ցուցադրական նախադեպերի ստեղծումն է։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ասուլիսում հատուկ շեշտեց կինոռեժիսոր Ռ. Գևորգյանցի խնդրանքը՝ իր հուղարկավորությանը ծաղկեպսակներ ուղարկելու փոխարեն գումարը փոխանցել զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների հիմնադրամին։ Նրա մահից հետո արեցին ընտանիքի անդամներն այդպես էլ արեցին։ Սա քայլ էր։ Վիգեն Սարգսյանը կարևորեց դրա նշանակությունը՝ գնահատելով՝ որպես քաղաքացիական դիրքորոշման օրինակ։ Իրոք կարևոր է, որ նման օրինակները շեշտվեն և տարածվեն։ Հասարակությունն ամեն նման քայլից կտեսնի, որ թանկ ծաղկեպսակները, դամբարանները, հուղարկավորության այլ ճոխությունները հանգուցյալի հանդեպ հարգանքի դրևորումները չեն, որ հարգանքը կարող է դրսևորվել բոլորովին այլ կերպ։

Իհարկե, նույնը, ավելի մեծ մասշտաբով, վերաբերում է երկրում կատարվող ճոխ հարսանիքներին, կնունքներին, ծնունդներին և այլն։ Միանվագ միլիոնավոր դոլարներ են ծախսվում ուտելիքի, խմելիքի, ռուս և այլ երգիչների վրա։ Սա կատարվում է մոտ մեկ միլիոն աղքատ բնակչություն ունեցող ժողովրդի աչքի առաջ։ Եթե ունենայինք հասարակություն, նման բան չէր լինի, որովհետև հաջորդ օրը մամուլը և հասարակական կարծիքն ուղղակի կխայտառակեին փաստը։ Սահմանին կանգնած են զինվորականները, ու մենք զոհեր ենք ունենում՝ 18-20 տարեկան տղերք։ Այս պայմաններում արդյո՞ք մեզնից որևէ մեկն, անկախ իր հարստության չափից, իրավունք ունի ցուցադրական շքեղության։

Ի՞նչ անել. ենթադրենք՝ մեծահարուստը, գեներալը, պետական պաշտոնյան, նախարարը, մարզպետը, մյուսը, չեն հասկանում, որ աղքատ երկրում նման բան չի կարելի անել, որ կարելի է մեկ օրվա համար ծախսվող միլիոնները նվիրաբերել բանակին, հիմնադրամին, սահմանամերձ մի գյուղի, հազար խնդիր ունեցող երկրի մի կետին ու այդպես ավելի լիարժեք կարելի է տոնել։ Այդպես ավելի մեծ հարգանք ու հեղինակություն կարելի է վաստակել։ Ենթադրենք՝ նրանք չեն հասկանում։ Պետական վերնախավի խնդիրը հենց դա բացատրելն է։ Ինչպե՞ս. ուղղակի մերժելով հրավերը՝ շատ խաղաղ, բարեկամաբար, առանց կոնֆլիկտի ասելով, որ ճիշտ չէ իմ և մեր մասնակցությունը, հասարակությունը ճիշտ չի ընկալի։ Մեկ–երկու նման մերժում, և վստահ եղեք՝ մեծահարուստները, գեներալները, նախարարները և այլոք, որոնք մինչ այդ չէին հասկանում ցուցադրական ճոխության ողջ գռեհկությունը, հերթի են կանգնելու իրենց ճոխությունների գումարները այլ կարևոր գործերի նվիրելու համար։ Մրցակցությունն արդեն այստե՛ղ է գնալու, և ոչ թե՝ ում սեղանն էր ավելի ճոխ, կամ ում միջոցառմանը ռուս ո՞ր «մաշվածը» երգեց։

Ընդհանրապես, վաղուց ժամանակն է, որպեսզի Հայաստանում սկսի գործել սոցիալապես պատասխանատու բիզնեսի գաղափարը։ Սա իհարկե առանձին հոդվածի թեմա է։

Ես ուշադիր հետևել եմ Հայաստան-սփյուռք համաժողովի աշխատանքներին։ Բոլոր ելույթ ունեցողները կարևոր խոսքեր են ասել, կարևոր խնդիրներ են բարձրաձայնել։ Մեկը՝ ռացիոնալ, մյուսն՝ ավելի հուզական. հարցը դա չէ։ Մի շատ կարևոր, շատ ռացիոնալ բան կարծես թե այդպես էլ չշեշտվեց։ Մարտահրավերներին դիմակայելու, պետությունը պահել-չպահելու հարցը լուծելու է Հայաստանում և Արցախում ապրող մարդը։ Վերնախավը պետք է օգնի, որ այդ 2-3 միլիոն մարդը ձևավորի հասարակություն՝ առողջ, ժամանակակից հայաստանյան հասարակություն։ Սփյուռքի վերնախավն այս հարցում էապես կարող է օգնել։ Մի քանի սերունդ արևմտյան արժեքներով ապրող շերտը կարող է օգնել։ Պետք է օգտագործել սա, փորձել ձևավորել ընդհանուր նոր, համահայկական հասարակություն կրթելու, քաղաքացի ձևավորելուն ուղղված հարթակներ կամ մեխանիզմներ։ Այն պահից, երբ Հայաստանն ունեցավ հասարակություն, մեզ այլևս ոչ ոք դաս չի տա, բարոյականություն և հայրենասիրության դասախոսություններ չի կարդա, պետություն պահելու քարոզ և հավերժ պայքարի կոչեր չի հնչեցնի՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Հասարակության ձևավորումը տասնամյակների խնդիր չէ, ամենևին. քայլերը պետք է անել հենց հիմա, արդյունքները մեզ արագ են պետք։

Արտագաղթում է բնակչությունը, հասարակությունները չեն արտագաղթում։ Միայն հասարակությունը կարող է գտնել Ղարաբաղի խնդրի լուծման բանալին, հասարակությունը կարող է հասկանալ՝ ինչ է փոխզիջումը, իսկ բնակչությունը կա՛մ պահանջելու է Բաքուն, կա՛մ հանձնելու է Ստեփանակերտը՝ կախված իրավիճակից։

Հասարակությունները միշտ ունենում են ինքնակարգավորման մեխանիզմներ, հասարակությունների մոտ ռացիոնալ ինքնապաշտպանության զգացումը միշտ արթուն է. ժողովուրդների մոտ, ցավոք, միշտ չէ այդպես։ Իսկանդեր ունեցող բնակչությանը կարելի է հաղթել, իսկանդեր ունեցող հասարակությանը՝ երբեք։ Կգտնվի՞ այն մարդը, որը կկարևորի սա։ Կգտնվի՞ այն մարդը, որը համոզված կլինի, որ պետության զարգացման նախապայմանը նոր հասարակությունն է։ Ես չգիտեմ։ Դրա համար պետք է նախ՝ ինքդ կրես այդ արժեքները, և հետո՝ ունենաս ռեսուրսներ և լծակներ։ Նման պոտենցիալով անհատների ցանկն այսօր ակնհայտ սահմանափակ է։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»