«Իսկանդերի» մասին տարաբնույթ հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 46
Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ԳՇ պետի ընդամենը 2 ամսվա փորձ ունեցող Օնիկ Գասպարյանը պատերազմի ժամանակ «Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան է հաստատել։ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները ցույց կտան, թե Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» մասին ինչպիսի խայտառակ պլան է հաստատել»,- ասում է նա:
2021-ի փետրվարին «Իսկանդերի» «10 տոկոսանոց» կիրառության մասին նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսում: Ըստ նրա՝ «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով։ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրը «Իսկանդերը» չի կրակել: «Այդ ակնարկը գուցե հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով»,- ասել էր վարչապետը։
Այս հայտարարությունից հետո՝ օրեր անց, ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վիկտոր Զավարզինն ու Դմիտրի Սաբլինը Փաշինյանին մեղադրել էին ոչ կոմպետենտ լինելու և ստելու համար։ Ըստ ռուս պատգամավորների՝ «Իսկանդերը» բարձր ճշգրտության զենք է: Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել էր նաև ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Մեր ունեցած օբյեկտիվ ու հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են նաև հսկողության համակարգերով, հրթիռային համալիրներից և ոչ մեկը ղարաբաղյան պատերազմում չի կիրառվել։ Հրթիռների ողջ պաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում»,- հայտարարել էր ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։
Վերոնշյալ հարցազրույցից մի քանի օր անց վարչապետի մամուլի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։
«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»,- հայտնել էր վարչապետի նախկին խոսնակը։
Փաշինյանը, փաստորեն, «Իսկանդերի» կրակելու կամ գործելու որակական հատկանիշների մասին հայտարարություն էր արել, բայց նրա կաբինետը հերքել էր իրեն: Այժմ, փաստորեն, Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը հաստատում է, որ «Իսկանդերն» այնուամենայնիվ կրակել է: Ստացվում է՝ «Իսկանդերի» մասին տարաբնույթ հայտարարություններ անելով՝ Փաշինյանը հերթական անգամ ստել է>:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...