Փորձում են գործող ու նախկին համայնքապետներին «բլոկել»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում ՀՀ որոշ համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների շուրջ ինտրիգը շարունակում է մեծանալ։ Օրերս հայտնի դարձավ, որ գործող իշխանությունները գրեթե բոլոր համայնքներում մասնակցելու են իրենց «առաջին համարներով»: Միևնույն ժամանակ, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ մի շարք համայնքների գործող համայնքապետները պատրաստվում են դարձյալ առաջադրվել։
Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները փորձում են այնպես անել, որ գործող, ինչպես նաև նախկին համայնքապետներից ոչ ոք չառաջադրվի, իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, փորձում են համառել և պնդել այդ հարցում, այս կամ այն կերպ ճնշումների են ենթարկվում։ Մենք տեղեկություններ ունենք, որ գործընթացում խառնված են հնարավոր ու անհնար բոլոր կառույցները և «համառներին» հասկացնում են, որ անիմաստ գլխացավանքի մեջ չմտնեն։
Այդ մարդկանց շատ հանրամատչելի բացատրում են և բերում կոնկրետ օրինակներ, թե ինչ է եղել «նոր Հայաստանում» այն համայնքապետների հետ, որոնք մի կողմ չեն քաշվել, առավել ևս՝ եթե հաղթել են ընտրություններում: Մեր տեղեկություններով, իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ, ինտենսիվ հանդիպումներ են ունենում նաև գործող ավագանիների անդամների հետ՝ նրանց առաջ հստակ խնդիր դնելով կա՛մ չառաջադրվել, կա՛մ մտնել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...