Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում անհանգստացած են Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան աղմկահարույց ձայագրության մասով: Ինչպես հայտնի է, հունիսի 20-ին հրապարակվել էր ԲԴԽ արդեն նախկին նախագահների աղմկահարույց ձայնագրությունը, որը բացահայտեց, թե մեր երկրում ինչպես են մեղադրանքները առաջադրվում, եւ գործերը՝ քննվում:
Ձայնագրությունը հրապարակելուց հետո Վարդազարյանը պարզաբանեց, որ իրեն առաջարկվել է ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տալ։ Նրա խոսքով՝ իրեն ժամանակ էր տրված մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը։ Վարդազարյանի լիազորությունները պաշտոնապես կասեցվել էին անցած տարվա ապրիլի 15-ին. պատճառը արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործն էր:
Եվ, ահա, այդ ձայնագրության հանրայնացումից հետո դատական համակարգում անհանգստացած են, քանի որ շատ դատավորներ տարբեր հարցերով գնացել են ԲԴԽ ու զրույցներ են ունեցել Ջհանգիրյանի հետ, հիմա հիշել են եւ սկսել մտահոգվել. բա որ մի օր էլ իրե՞նց զրույցները հրապարակվեն: Հավելենք նաեւ, որ, դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն, Գագիկ Ջհագիրյանը հրաժարական է տվել, քանի որ հիմնական՝ մոտ 2.5 ժամ տեւած զրույցի ձայնագրության մեջ նա վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին, որը տեղ է հասել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...