Շատ խորհրդանշական է՝ ամեն անգամ, երբ սրանք Խաչատուրովների հետևից են ընկնում, մի ստոր բան հետևում է դրան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Երեկ Խաչատուրով Իգորի ծնունդն է։ Ինքը հիմա բանտարկված է։ Բանտարկված է ոստիկանների կեղծ ցուցմունքի հիման վրա։ Արդեն որքան ժամանակ է նիկոլ պաշտպանող իրավապահներն Իգորի հանցանքն ապացուցող գոնե մեկ փաստ են փնտրում, բայց չեն գտնում։ Չեն էլ կարող գտնել։ Պատճառը մեկն է՝ ի տարբերություն իրենց՝ Իգորը պայքարող մարդու ազնիվ տեսակն է։ Ինքը նույնիսկ նիկոլների դեմ է ազնիվ պայքարում։ Դրա համար էլ հաղթում է։
Գիտե՞ք, քանի առիթը կա, ուզում եմ մի քիչ անկեղծանալ։ Փոքր էի շատ, երբ հայրս առաջին անգամ պատմեց Արտաշեսի ու Սաթենիկի լեգենդը։ Հետո շատ ենք քննարկել այդ լեգենդը ու լավ եմ հիշում այդտեղից ստացած իմ ամենակարևոր դասը՝ ահա այս հատվածը.
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:
Հայրս միշտ սովորացնում էր՝ թշնամությունն էլ պիտի պատվով լինի։ Օրենքներ կան, որ չի կարելի խախտել։ Ես հիմա, իհարկե հասկանում եմ, որ այդ օրենքն ու պատիվը սրանց համար չի գրված, բայց պետք է խոստովանեմ՝ ամեն անգամ Իգորի մասին մտածելիս, ահա այս տողերն եմ հիշում՝ ոչ է օրեն…
Ասեք, որ շատ խորհրդանշական է՝ ամեն անգամ, երբ սրանք Խաչատուրովների հետևից են ընկնում, մի ստոր բան հետևում է դրան։ Ու այդ հետապնդումն էլ է ստոր ձևով իրականացվում՝ լրիվ մերկացնելով դրանց խղճուկ ոգին։
Իսկ Իգորը… Իգորն արդեն հաղթել է։ Այս դժվարությունները ժամանակավոր են։ Իսկ պատիվն ու անունը՝ հավերժ։
Ծնունդդ շնորհավոր, ախպեր ջան։ Աստծով»։


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...