ՀՀ կառավարությունը շարունակում է իրավիճակին հետևել դիտորդի կարգավիճակով. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, հիմնվելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների վրա, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին։
• ՀՀ կառավարությունը շարունակում է իրավիճակին հետևել դիտորդի կարգավիճակով
ՌԴ քաղաքացիների, ինչպես նաև ՌԴ-ից կապիտալի ներհոսքը դեպի Հայաստան էական ազդեցություն է ունենում ՀՀ տնտեսության վրա, սակայն կառավարությունը որևէ գործողություն չի իրականացնում: Այսպիսի շոկի պայմաններում անհրաժեշտ է մի կողմից՝ բարելավել ՀՀ-ում աշխատել ցանկացող ՏՏ ոլորտի մասնագետների համար պայմանները, մյուս կողմից՝ չեզոքացնել տնտեսությունում որոշ ոլորտների (օրինակ՝ վերաարտահանման) գերաճը՝ հարկաբյուջետային գործիքների օգնությամբ: Նման գործողությունները կօգնեն իրավիճակից առավելագույն օգուտ քաղել՝ միաժամանակ պատրաստվելով իրավիճակի փոփոխությանը:
• Ռուս-ուկրաինական հակամարտության դրական հետևանքները ՀՀ տնտեսության վրա կարող են ժամանակավոր լինել
Տնտեսական ակտիվության ցուցանիշն էականորեն արագացել է մայիսին՝ դառնալով երկնիշ: Այսպիսի դրական զարգացումների պատճառը հիմնականում առևտրի և ծառայությունների աճն են, որոնք էլ իրենց հերթին պայմանավորված են ՌԴ-ից ՀՀ ժամանող և վճարունակ պահանջարկ ունեցող անձանց թվաքանակի կտրուկ աճով, ինչը, սակայն, կարող է ժամանակավոր գործոն լինել և իրավիճակի փոփոխության հետ արագ փոխվել հակառակ ուղղությամբ:
• Թեև արտահանման աճը զգալիորեն արագացել է՝ կազմելով 27.5%, սակայն այն չի համապատասխանում տնտեսական այլ ցուցանիշների աճերին
Արտահանման աճի տեմպի նմանատիպ արագացումը կարող է պայմանավորված լինել վերաարտահանման երևույթով: Այսինքն՝ որոշ ապրանքներ ներմուծվում են Հայաստան և վերաարտահանվում: Այսպիսի ենթադրության համար հիմք կարող է հանդիսանալ մի կողմից այն, որ արդյունաբերության աճը բավական ցածր է (ընդամենը 2.7%), ինչը ցույց է տալիս, որ ՀՀ-ում այդքան արտադրանք չի արտադրվում, մյուս կողմից այն, որ էապես արագացել է նաև ներմուծման աճը (ավելի քան 42% աճ): Ներմուծման աճի տեմպի էական գերազանցումը արտահանման աճին նշանակում է, որ առևտրային հաշվեկշիռը (արտահանման և ներմուծման տարբերությունը) շարունակում է վատթարանալ:
• Գների աճի արագացումը շարունակում է մնալ սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարացնող և անորոշությունները մեծացնող գործոն
Գների աճի տեմպը մայիսին հասել է 9.0%-ի և կանխատեսվում է, որ հետագա ամիսներին կարող է շարունակել աճել: Բարձր գնաճը հանգեցնում է բնակչության սոցիալական խնդիրների սրմանը՝ իրական եկամուտների կրճատման արդյունքում: Բարձր գնաճի պայմաններում տնտեսավարողները ստիպված են լինում ճշգրտել աշխատավարձերը դեպի վեր, ինչը, սակայն, ՀՀ-ում տեղի է ունենում գնաճից ցածր տեմպերով։
• Վերջին ամիսներին ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ էական արժևորումը կհանգեցնի ՀՀ ապրանքների գնային մրցունակության նվազմանը արտաքին շուկաներում
Տարեսկզբի համեմատ, ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է շուրջ 15 տոկոսով, ինչն էապես նվազեցնում է արտահանվող ապրանքների մրցունակությունը արտաքին շուկաներում, հետևաբար բացասաբար է ազդում ՀՀ արտահանման վրա: Բացի այդ, արժևորված փոխարժեքի պայմաններում, ՀՀ ներքին արտադրողները չեն կարող մրցակցել նաև ներմուծողների հետ, ինչը կհանգեցնի տեղական արտադրանքի փոխարինմանը ներմուծվողով: Հետևաբար, փոխարժեքի նման մակարդակի պահպանումը միջնաժամկետում էական վնասներ կհասցնի տնտեսությանը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...