Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի պրոքսի գործակալն է. Գագիկ Մինասյան
Մեր երկիրն ու մեր ժողովուրդն իսկապես աղետալի վիճակում են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի պրոքսի գործակալն է: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանը կատարում է ադրբեջանական դիվանագիտության առաջադրանքներն ավելի լավ, քան Ադրբեջանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը:
«Փաշինյանը բացահայտ կերպով խեղաթյուրում է բանակացային գործընթացի բնույթն ու բովանդակությունը: Այդ կեղծիքը հերքվում է ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովի կողմից, որը հանդես եկավ բոլոր համանախագահների անունից եւ հայտնեց ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական տեսակետը: Ասյ կեղծիքը նույնիսկ ավելի թուրքամետ է, քան հենց թուրքերի մոտ»,-վստահեցրեց Մինասյանը:
Նա վստահ է, որ վարչապետն ընդունում է նման դիրքորոշումն իր դեմ առկա կոմպրոմատի առկայության պատճառով:
«Դժվար է դատել՝ ինչի մասին կարող է խոսք լինել, սակայն բացառված չէ, որ դա կարող էլինել նույն պատմությունը՝ 4 միլիարդ դոլարի հետ կապված»,-ասաց Մինասյանը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...