Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը Արհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևից Ում պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համար Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ղրիմում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցել Չինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրա Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը Գազայում Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում

Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջըԱրհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևիցՈւմ պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համարԲրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայումՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարըՂրիմում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցելՉինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրաԹեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի ԽամենեինՌուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինիՀԱՄԱՍ-ը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը ԳազայումԴատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարումԲելգիան «ցնցված է ՖԻՖԱ-ի որոշումից», այն փոխվել էր Թրամփի զանգից հետոԳործարկվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական նոր կայքըԷթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնըԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքըՊԵԿ նախագահը ներկայացրել է վերջին տարիների արդյունքներն ու առաջիկա բարեփոխումներըԱրժեքներ, որոնք ապահովում են խաղաղ համակեցություն տարբեր մշակույթների ու ազգերի միջևԴատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱլինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքոՆիժնի Նովգորոդում ուժեղ քամու հետևանքով ճոպանուղին կանգնեցվել է․ 16 ուղևոր մնացել է օդումԵրևանում ամենասուրը խցանումների խնդիրն էՏոնական հրավառության ժամանակ Բրուքլինի կամրջին հրդեհ է բռնկվել Ավտոբուսային հին պարկն ամբողջությամբ փոխարինել ենք. քաղաքապետ Էմանուել Մակրոնը կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը, որը Ասադի վարչակարգի տապալումից հետո կայցելի ՍիրիաԿիեւում այս գիշեր ռուսական հարվածի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ բնակիչներՏիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակըԱզնավուրի երկրպագուները ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակԳեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացելՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններումԻ՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար ՀայրապետյանՆորվեգիայի հավաքականի հանդերձարանը Բրազիլիայի դեմ հաղթանակից հետո (տեսանյութ)ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանըԵրևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում«Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատներըՄունդիալ-2026. Անգլիան քառորդ եզրափակչում էՄունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց ԲրազիլիայինԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումԱջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար Շուրջ 200 չեխ զբոսաշրջիկ հատուկ գնացքով կշրջի Հայաստանում և ՎրաստանումԹրամփ- Զելենսկի հանդիպումը տեղի կունենա Անկարայում` հուլիսի 8-ինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱՄՆ-ը օգնել է Ուկրաինային մշակել ԱԹՍ երթուղիներ՝ շրջանցելու ռուսական ՀՕՊ- ը. FTՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքըԿարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանովՈւրալօղլու․ Նոր երկաթուղին կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային կապերըՓրկարարների օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատվածՄահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըՌուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Հայաստան

Եթե վրաերթի ենթարկվածի անունը լիներ Մարիամ Փաշինյան, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ․ մահացածի հայր

Ապրիլի 16-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը մտահոգված է, նրա տեղեկություններով՝ գործով առկա որոշ ապացույցներ ոչնչացվել են:

«Վերաքննիչ դատարանում կալանքի քննության նիստին մասնակցելով՝ հասկացա, որ գործով կա ապացույցների ոչնչացում. որոշակի ձայնագրություններ են ոչնչացվել: Ինչի մասին նախաքննության ավարտից հետո փաստաբանս կներկայացնի: Ինձ համար ակնհայտ դարձավ, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալին չկալանավորեց, որովհետև նա վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդն էր: Ուրիշ այլ բան չկա: Դատարանում դրա մասին բազմիցս շեշտեց մեղադրյալի պաշտպանը: Ուղիղ մեջբերում եմ նրա խոսքերից՝ վերջիվերջո նա վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդն է, հո սովորական վարորդ չէր, որ կանգներ: Մինչդեռ մարդկային տեսանկյունից պետք է կանգներ ոչ միայն ինքը, այլև վարչապետը: Ի՞նչ է ստացվում, որ կա դասակարգում մահվան ելքով վրաերթի դեպքում հասարակ «Գազել»–ի վարորդի ու վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդի միջև: Դուրս է գալիս, որ ամեն օր ամենաբարձր մակարդակով, որ քարոզում են, թե ոստիկանը ծառայում է ժողովրդին, օրենքը հավասար է բոլորի համար, դատարաններն անկախ են, դատավորներին որևէ գործով չեն հրահանգում, ընդամենը միֆ է ու փուչիկ: Ունեմ հոռետեսական հարց, եթե վրաերթի ենթարկված անձի անունը լիներ ոչ թե Սոնա Մնացականի Մնացականյան, այլ Մարիամ Նիկոլի Փաշինյան, իհարկե, ոչ ոքի նման դժբախտություն չեմ ցանկանում, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ… Եվ էդ այն մարդը, որին ես երկու անգամ ընտրել եմ, խոստումներ էր տալիս՝ մեղավորը կպատժվի»,- «Aravot.am»-ի հետ զրույցում ասաց Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը:

Մնացական Մնացականյանի խոսքով, դստեր վրաերթի հաջորդ օրը վարչապետն իրեն էր զանգահարել, ցավակցել ու հավաստիացրել, որ հետամուտ է լինելու գործի անաչառ քննությանը.

«Հավատացել եմ նրան, բայց դեպքերը զարգացան հետևյալ կերպ: Նախաքննության հենց սկզբից, օգտվելով այն հանգամանքից, որ զբաղված ենք եղել սգո արարողություններով ու անմիջապես բողոք չենք ներկայացրել մեղադրյալի դեմ, մեղադրանքը ներկայացվել է միայն մեկ հոդվածով, նա կալանքից ազատ է արձակվել: Միայն մեր փաստաբանի միջոցով ենք կարողացել միջնորդել և մեղադրանքին ավելացնել դեպքի վայրը լքելու և տուժողին անօգնական թողնելու երկրորդ հոդվածը: Չնայած՝ պնդում են, որ վարորդը զանգել է շտապ օգնություն, բայց կա անհերքելի փաստ՝ վարորդը լքել է դեպքի վայրը: Օրեր առաջ ստացել եմ փորձաքննության նախնական եզրակացությունը, ըստ որի, վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը, որևէ միջոց չի ձեռնարկել, վթարը կանխելու համար: Հարվածի պահին նրա մեքենայի արագությունը կազմել է առնվազն 108,7 կմ ժամ արագություն: Դա հարվածի պահին, պատկերացրեք՝ որքան է եղել արագությունը խաչմերուկ մտնելու պահին: Մինչդեռ, ըստ գործող կանոնակարգի՝ տվյալ ավտոշարասյան թույլատրելի առավելագույն արագությունը նշված տարածքում 100 կմ ժամ է, այն էլ՝ միայն բացառիկ դեպքերում:

Ես ուզում եմ շեշտել, որ խիստ հետևելու եմ գործի անաչառ քննությանը և պահանջելու եմ, որ բոլոր մեղավորները պատժվեն: Ու թող որևէ մեկի մտքով չանցնի, որ դեպքից որոշակի ժամանակ անց ինչ-որ մեկը կարող է փափուկ բարձ դնել իմ գլխի տակ»։