«Օրենսգրքի փոփոխություններն Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակ ունեն»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Նրան մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որն արդեն ընդունված և հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված էր: Սակայն դատական նիստերից մեկի ժամանակ դատախազի կողմից ասվել էր, թե օրենսդրական նախաձեռնություն է իրականացվում, որ այդ արարքը նորից քրեականացվի: Փաստաբան Վարազդատ Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում նշում է` փոփոխություններն արդեն իսկ արել են հատուկ Չալաբյանի համար:
«Քրեական նոր օրենսգրքում փոփոխությունները նախաձեռնել և գաղտագողի արել են` առանց հանրային քննարկման, առանց որևէ ընթացակարգային պահանջի պահպանման: Փոփոխությունը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է, բայց դեռևս չի ստորագրվել նախագահի կողմից»,-ասում է նա` ընդգծելով, որ, իրենց գնահատմամբ, այս փոփոխությունն արվում է բացառապես մեկ` Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակով:
Օրերս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր Չալաբյանի փաստաբանական խմբի բողոքը դատախազի՝ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթել յանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիել յանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունները մերժելու որոշումը։ Դատարանը հետաձգել էր գործի քննությունը՝ դատախազի մասնակցությունն ապահովելու համար և հաջորդ նիստը նշանակել հուլիսի 21-ին:
«Այդ նիստից առանձնապես ակնկալիքներ չկան: Հուսով ենք` մինչ այդ խափանման միջոցի հարցով հանգուցալուծում կլինի: Հուլիսի 12-ին ավարտվելու է կալանքի երկամսյա ժամկետը: Ստացվում է` քննիչը պետք է դատարան մտնի երկարացման միջնորդությամբ: Հուսով ենք, որ չի երկարացվի»,-եզրափակեց Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...