Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը ՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները Եվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը» Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլը Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ

Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը
Հայաստան

Միկա Բադալյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի

Միքայել Բադալյանի գործն հարուցվել է ակնհայտ ապօրինի կերպով, սակայն ՀՀ դատախազությունը շարունակում է Միքայել Բադալյանին անօրինական ձեւով պահել կալանքի տակ։ Այս մասին նշված է Միքայել Բադալյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի և Ժիրայր Ղարագյոզյանի հայտարարությունում։

«Սույն գործի ապօրինությունը կայանում է հետեւյալում.

ՀՀ ԱԱԾ ԵրՔՎ ավագ օպեր լիազոր Պ․ Քոչարյանը 11․04․2022թ-ին կազմել է զեկուցագիր՝ ուղղված ՀՀ ԱԱԾ ԵրՔՎ պետ, գնդապես Ռ․Միքայելյանին, որով վերջինիցս թույլտվություն է խնդրել նախապատրաստել նյութեր Միքայել Բադալյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով ենթադրաբար արարք կատարելու վերաբերյալ։

Դրանից հետո՝ 20․04․2022 թվականին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ․Բալյանը բացառապես նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու ենթադրյալ հանցավոր արարքի վերաբերյալ նախապատրաստված նյութերով որոշում է կայացրել փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով թիվ 58213322 քրեական գործը հարուցելու մասին։ Այլ կերպ ասած՝ ՀՀ ԱԱԾ-ն առանց Միքայել Բադալյանի կողմից «Telegram» ծրագրային ապահովման իր կողմից շահագործվող «Mika Badalyan» անհատական էջում կատարած գրառման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածով (ահաբեկչություն) նախատեսված հանցավոր արարքի կատարման առումով նյութեր նախապատրաստելու, առանց ստուգողական գործողություններ կատարելու, որոշել է, որ Միքայել Բադալյանը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, իր տելեգրամյան էջում տվել է առերևույթ սուտ հաղորդում հանցագործության մասին։

Պարզ տրամաբանությունը և իրավական ողջամտությունը հուշում է, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հանցակազմի մասին խոսք լինել չէր կարող, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը «քրեական գործ հարուցելը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, կամ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշմամբ չէր հերքել Միքայել Բադալյանի հաղորդման մեջ նշված՝ նախապատրաստվող ահաբեկչության հանգամանքները, կամ չէր հաստատել դրանց անհիմն լինելը և ենթադրյալ հանցավորին չէր ազատել քրեական պատասխանատվությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված արդարացման որևէ հիմքով։

Հարկ է արձանագրել, որ ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելով ըստ էության Միքայել Բադալյանի կողմից «Telegram» ծրագրային ապահովման իր կողմից շահագործվող «Mika Badalyan» անհատական էջում կատարած գրառումը դիտել է ոչ թե որպես վերացական և ընդհանուր բնույթի դիմում, այլ դիտել է հենց որպես հանցագործության մասին հաղորդում, ինչն իր հերթին նշանակում է, որ ՀՀ ԱԱԾ-ն տվյալ պարագայում որպես վարույթն իրականացնող մարմին պետք է հանցագործության հաղորդման հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված ռեժիմով կայացներ համապատասխան որոշում /քրեական գործ հարուցելու, քրեական գործ հարուցելը մեժելու կամ հաղորդումը ըստ ենթակայության ուղարկելու մասին/։ Սակայն պաշտպանության կողմը հարկ է համարում նշել, որ ոչ մի նմանատիպ որոշում քրեական գործի նյութերում առկա չէ։ Ավելին՝ նույնիսկ սույն գործով վարույթն իրականացնող մարմինը Միքայել Բադալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև Միքայել Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների քննության ժամանակ Դատարանին հայտնել է, որ ՀՀ ԱԱԾ-ն Միքայել Բադալյանի հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված ռեժիմով որոշում չի կայացրել: Այսինքն՝ ակնհայտ է, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ․Բալյանի 20.04.2022 թվականի «Քրեական գործ հարուցելու մասին» որոշումն անօրինական է այն հիմքով, որ, փաստորեն, բացակայել են քրեական գործ հարուցելու հիմքերը, սակայն ՀՀ ԱԱԾ քննիչը հարուցել է քրեական գործ, որը հետագայում նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ԾՀՔ բաժին։ Գտնում ենք, որ բոլոր դեպքերում, որպեսզի հնարավոր լինի դատողություն անել որևէ անձի կողմից նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու փաստով քրեական գործ հարուցելու հիմքի վերաբերյալ, առնվազն անհրաժեշտ է մինչ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելը, որևէ վերջնական որոշում (օրինակ, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և այլն), որով նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու փաստով քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը գնահատական տված կլինի անձի կողմից հայտնած տվյալներին՝ սուտ լինելու տեսանկյունից, ընդ որում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված արդարացման որևէ հիմքով: Այլ կերպ ասած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով քրեական գործ, այնուհետև քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու համար պետք է նվազագույն չափանիշներին բավարարող քննությամբ և պատշաճ ապացույցների համակցությամբ, իսկ սույն դեպքում նաև վերջնական որոշմամբ՝ առնվազն հերքվի անձի կողմից հաղորդման, բացատրության մեջ նշած ենթադրյալ հանցագործության մասին տեղեկությունները, հատկապես, եթե այդ անձը տվյալ դեպքում հանդիսացել է հանցագործության մասին հաղորդում տվող սուբյեկտը:

Պաշտպանության կողմը նկատի ունենալով, որ սույն քրեական գործը հարուցվել է օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներով, այսինքն՝ ապօրինի կերպով, միևնույն ժամանակ արձանագրում է, որ անօրինական են նաև այդ գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցները՝ «թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» հայեցակարգի տեսանկյունից և դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն չեն կարող սույն քրեական գործով դրվել Միքայել Բադալյանի մեղադրանքի հիմքում:

Նշվածի պայմաններում Միքայել Բադալյանը ոչ միայն պետք է կալանքից ազատ արձակվի, այլեւ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապանդումն արդարացման հիմքով պետք է դադարեցվի»,- նշված է հայտարարությունում։