Մեկ դոլարանոց գրիչ գողանալով`100 միլիոն դոլարի գողությունը քողարկելու վարպետությունը
"ՀԱՅԱՍՏԱՆ" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ հերթական նիստի ընթացքում, մեկ գրիչ գողանալու հնարքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեղեց հանրային ուշադրությունը հիմնադրամի շուրջ 100 միլիոն դոլարը ծախսելու խնդրից։ Այս նիստում պետք է քննարկվի հիմնադրամի հաշվետվությունը, որի առանցքային հարցերից մեկը պետք է լիներ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին հանգանակված շուրջ 150 միլիոն դոլարից շուրջ 100 միլիոն դոլարը կառավարությանը հատկացված միջոցների ճակատագիրը, որը մինչ օրս մնում է անհայտ։ Այդ գործարքից տեղյակ չի եղել նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, ով անգամ պաշտոնական գրություն է ուղարկել հիմնադրամի գործադիր տնօրենի և անհանգստություն հայտնել ստացված պատասխանի անորոշությունից։ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ով հետագայում "պսրգևատրվեց" Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելով, գրավոր գրությամբ պատասխանել է, որ հիմնադրամից ստացված միջոցները ծախսվել են պետական բյուջեի հոդվածներով` պաշտոնապես հաստատելով, որ դրանք չեն ուղղվել ռազմական կարիքներին։ Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին նաև, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, ով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և այլևս հայտնի չէ նրա գտնվելու վայրը և զբաղմունքը, տնօրինել է մի քանի միլիոն դոլար կանխիկ գումար, որոնց ծախսման ուղղությունների և նպատակների մասին շրջանառվում են հակասական տեղեկություններ և չկա որևէ հստակություն։
Այս ամենի վերաբերյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի քննարկումների մասին տեղեկատվության մեջ ոչինչ չի ասվում։ Այդ մասին հանրային քննարկումների տիրույթում ոչինչ չի խոսվում, որովհետև այս ամենի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն, մի գրիչ գողանալու աճպարարությամբ, կարողացել է շեղել բոլորի ուշադրությունը։
Այս և նմանատիպ այլ կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու համար նախ պետք է հանցագործներին վռնդել իշխանությունից։ Նրանք առայժմ նստած են "ՀԱՅԱՍՏԱՆ" համահայկական հիմնադրամի նախագահությունում։ Պետք չէ ուշացնել նրանց բանտում նստելու գործընթացը։
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...