Ջունգլի Անոն և Տիգրան Հակոբյանը, կամ ինչպես 184 մլն տակով անել ու խոսել գողացված փողերից
Politik.am-ը գրում է․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը շարունակում է անձնուրաց ծառայություններ մատուցել գործող իշխանություններին։ Այս անգամ ևս նա թիրախավորել է այն հեռուստաընկերություններին, որոնք լուսաբանում են ընդդիմության բողոքի ակցիաները։ Հակոբյանը հայտարարել է, թե «Գողացված փողերով որոշ ՀԸ-ներ ֆինանսավորվում են, ինչո՞ւ եք միայն Հ1-ից խոսում»։
Առաջին հարցն իհարկե այն է, թե Հակոբյանը ինչու՞ չի գնում դատախազություն կամ ոստիկանություն և գողացված փողերի մասին հաղորդում տալիս։ Բայց, եթե անգամ գնա և հաղորդում տա, դա դեռ բավարար չէ, որպեսզի նա իրեն իրավունք վերապահի թիրախավորել հեռուստաընկերություններին, որոնք լուսաբանում են ընդդիմության հավաքները։
Ամենազավեշտալին այն է, որ գողացված փողերից խոսում է մի մարդ, որը դատապարտվել է փողերի գողացման համար։
Panorama.am-ում կարդում ենք․ «Տիգրան Հակոբյանն ու Վահան Մուսինյանը մեղադրվում են ավելի քան 184 մլն դրամ հափշտակելու, յուրացնելու մեջ, նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Տիգրան Հակոբյանը 2009-ի մարտից մինչև 2010թ. մայիսը աշխատել է «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերությունում որպես տնօրեն: Նշենք, որ ընկերության սեփականատերը Տ. Հակոբյանի` Ռուսաստանում բնակվող դասընկերն է, ով Հակոբյանին նաև «Լեքսուս» է նվիրել:
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի եղբայր Վահան Մուսինյանն այնուհետև Տիգրան Հակոբյանի կողմից սեփականատերերին ներկայացվել է որպես գյուղատնտեսության ոլորտի բանիմաց մասնագետ և կարող է նպաստել, որպեսզի ընկերությունն առավել արդյունավետ կազմակերպի իր գործունեությունը: Դրանից հետո Վ. Մուսինյանը սկսել է գործարքների վերաբերյալ որոշակի գործունեություն իրականացնել, սակայն այդ գործարքներից ստացված ոչ բոլոր գումարներն են մուտք եղել ընկերության դրամարկղ:
Մասնավորապես 2009-ին մարտ-հունիս ամիսներին անասուների, դրանց մսի, կաթի վաճառքից ստացված գումարից 39 մլն դրամը ընկերության դրամարկղ մուտք չի եղել: Նախնական տեղեկություններով, գումարը յուրացրել են երկուսով:
Բացի այդ, նույն տարվա ընթացքում սեփականատերերը 160 մլն դրամ կանխիկ գումար են տրամադրել համապատասխան ներդրումներ կատարելու համար, սակայն ընկերությունում մուտքագրվել է շուրջ 15 մլն դրամի ընդհանուր արժողությամբ գույք, այսինքն 145 մլն դրամը հափշտակվել է:
Տիգրան Հակոբյանն այժմ նախնական կալանքի տակ է, նրան մեղադրանք է առաջադրվել այս տարվա հունվարի 14-ին: Իսկ Վահան Մուսինյանը հետախուզման մեջ է: Գործի քննությունը վարում է ոստիկանությունը
Տիգրան Հակոբյանը դատարանում ընդունել է մեղադրանքը և նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված դատաքննության կարգով»,-գրում է լրատվամիջոցը:
Նույն տրամաբանությամբ քաղաքային լեգենդ դարձած Ջունգլի Անոն կարող է քաղաքում ազատ հագնվող երիտասարդ աղջիկներին բարոյականության դասեր տալ և հասարակությանը ուղղորդել, թե ում համարեն բարոյական, իսկ ում՝ ոչ։
Հայաստանը կարծես դարձել է շուռ տված հայելիների թագավորություն։ Եվ, եթե Ջունգլի Անոն ողջ լիներ, ապա անպայման իր աջակցությունը կհայտներ Տիգրան Հակոբյանին։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը