Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ Վրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկության Իրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողությունները Իսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցները Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի Փաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին Քաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-ից Կարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտը Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը Գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքինՍահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՎրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկությանԻրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողություններըԻսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցներըԿասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՍերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղիՓաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստինՔաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-իցԿարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտըԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումըԳրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԵրևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիՖոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցըՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազՖԻՖԱ-ն Ֆոլարին Բալոգունի որակազրկումը փոխարինել է պայմանական պատժովԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցինՎարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներումԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինՌուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրելՓլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումներըՈրքանով են գնորդների կարծիքներում հրապարակված լուսանկարներն արտացոլում ապրանքի իրական տեսքըՄեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆՀայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումԵրևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառումԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինՔննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղություններըՌուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկըԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըԵս սկսել եմ այստեղ, այստեղ էլ ավարտում եմԱրևային վահանակներ ռելսերի արանքում. Եվրոպայում փորձարկում են «էներգետիկ երկաթուղիներ»Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆԻրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆOCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿՀասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջըԱրհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևիցՈւմ պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համարԲրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայումՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարըՂրիմում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցելՉինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրաԹեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի ԽամենեինՌուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինիՀԱՄԱՍ-ը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը ԳազայումԴատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարումԲելգիան «ցնցված է ՖԻՖԱ-ի որոշումից», այն փոխվել էր Թրամփի զանգից հետո
Մամուլ

Անցյալի օրինակն ու սեփական «պատյանում» փակվելու սինդրոմը

«Փաստ» օրաթերթը գրում է

1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, որի կարևոր բաղկացուցիչները հանրահավաքները, ցույցերը, երթերը, ինչպես նաև նստացույցերն ու հացադուլներն էին, որոնցով ժողովուրդն իր անհամաձայնությունը, բողոքն ու պահանջն էր ներկայացնում։ Իրենց ձայնը լսելի դարձնելու, ԽՍՀՄ-ի և ամբողջ աշխարհի ուշադրությունը Ղարաբաղյան հարցի ուղղությամբ բևեռելու նպատակով այդ օրերին մի շարք հայտնի գործիչներ ու անվանի մտավորականներ գնացին ծայրահեղ քայլերի: Ավելին, մեր մտավորականներից մի քանիսը նույնիսկ հացադուլ հայտարարեցին։ Նրանց շարքում էին մեծ դերասան և հայ կինոյի նահապետ Սոս Սարգսյանը, 80-ամյա մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանը, որի ինքնազգացողությունը վատացավ հացադուլի իններորդ օրը: Շուտով նրանց հետևեցին մտավորականներ ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլև աշխարհի այլ երկրներում։

Մտավորականների հացադուլն, ի վերջո, մեծ ռեզոնանս ապահովեց, իսկ 20-օրյա հացացուլը նրանք դադարեցրին միայն Վազգեն 1-ին Վեհափառի միջամտությամբ, երբ հացադուլավորների կյանքին լուրջ վտանգ սպառնաց։ Մի խոսքով, հայտնի, ավելին՝ հանրահռչակ մտավորականները Արցախի հարցում իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտեցին։ Այն էլ՝ տոտալիտար այնպիսի երկրում, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր, որտեղ, շատ մեղմ ասած, ամեն մեկը չէր կարող իրեն թույլ տալ անկաշկանդ կարծիք արտահայտել, քանի որ ազատ դիրքորոշումը կարող էր բռնաճնշումների և ծայրահեղ վատ վերջաբանի պատճառ դառնալ։

Բայց թե՛ Հայաստնում, թե՛ ԽՍՀՄ այլ հանրապետություններում կային իրապես մտավորականներ, որոնք հավատարիմ էին իրենց կոչմանը, որոնք չէին կաշկանդվում իրենց խոսքն ասելու և նույնիսկ ծայրահեղ քայլերի դիմելու հարցում։ Իսկ հիմա, երբ դարձյալ վտանգված են Արցախի ապագան ու նաև Հայաստանի սահմանները, առնվազն տարակուսելի է, որ մեր մտավորականության, այդ թվում՝ գիտնականների մի որոշակի հատված պարփակվել է իր «պատյանի» մեջ։ Ինչի՞ց կամ ի՞նչ կորցնելուց են այդ մարդիկ վախենում՝ իրենց կոչումնե՞րը, իրենց եկամո՞ւտը, ի՞նչ...

Օրինակ՝ կոչումները պետությունն է տալիս, վաղը-մյուս օրն էլ պետությունը կարող է դրանք հետ վերցնել մտավորականի կոչմանը հավատարիմ չլինելու, կոմֆորմիստության, քաղաքացիականության բացակայության համար: Ի վերջո, մտավորականը, գիտնականը միայն գրած ստեղծագործությունը, գիտական ուսումնասիրությունը, խաղացած դերը չէ, այլ տեսակը՝ բառիս բուն իմաստով: Իսկ անունը, իրական պատիվը հասարակությունից է գալիս, այն վաստակում են հենց պահվածքով և գործով, ու դա ոչ մի իշխանություն չի կարող հետ վերցնել։

Միգուցե նրանք իրենց աշխատանքը, մի քնի դրամը կորցնելու վտանգից են երկյուղո՞ւմ, բայց մի՞թե մի քանի հազար դրամը կամ որևէ «պաշտոն» ավելի կարևոր է, քան հայրենիքի հարցը, հայրենիքի ապագան։ Պատճառները շատ կարող են լինել, այդ թվում՝ վախը գործող իշխանություններից: Բայց, նորից կրկնենք, Վիկտոր Համբարձումյանն ու Սոս Սարգսյանը քաղաքացիականություն էին դրսևորում ԽՍՀՄ-ում, որը հազիվ թե համեմատելի է ներկայիս հետ, որքան էլ ներկա իշխանություններին տոտալիտարիզմի ջատագով համարենք:

Նման համեմատությունը հաստատ ծիծաղելի կլինի: Հանրության ինտելեկտուալ սերուցքը մտավորականությունն է, որի պարտքն է ուղղակի իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել՝ ընդ որում, կարևոր չէ, թե ինչպիսին կարող է լինել այդ դիրքորոշումը։ Կարելի է կանգնել և հայտարարել, որ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ ճանապարհով է գնում, նա փրկիչ է, ինչ անում է, լավ է անում: Կամ՝ ճիշտ հակառակը։ Կարևորը սեփական կարծիք, սեփական տեսակետ ունենալն է: Ամորֆությունը, անդեմությունը, կոմֆորմիզմը որևէ մեկին, առավել ևս՝ մտավորականին պատիվ չի բերում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի համարում