Երևանում կայանալու է ՀԱՊԿ ԽՎ նիստ. ընդդիմությունը հիմնավորել է, թե ինչու չի կարող մասնակցել
«Փաստ»-ը գրում է․ Հունիսի 6-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի է ունենալու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը: Նիստին թեև հրավիրված են նաև Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, սակայն, Past.am-ի տեղեկություններով, նրանք որոշել են չմասնակցել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, աննպատակահարմար համարելով մասնակցությունը՝ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները նամակ են ուղարկել նիստը նախագահող՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ տեղեկացնելով իրենց որոշման մասին և ներկայացնելով իրավիճակը։
Խմբակցությունները նամակում նշել են, որ քանզի, ըստ նիստի ֆորմատի, ելույթի իրավունք ունեն միայն խորհրդարանների խոսնակները, իսկ ընդդիմությունը ելույթով հանդես գալ չի կարող, իրենք նպատակահարմար չեն համարում մասնակցությունը՝ պնդելով, որ Հայաստանի գործող իշխանությունը չի ներկայացնում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերն ու դիրքորոշումը։ Ընդդիմադիր պատգամավորները նաև կարևոր են համարել երկխոսությունը ՀԱՊԿ մասնակից-պետությունների գործընկերների հետ և նամակում հույս են հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել հանդիպումներ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակների և ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու համար օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի ընդդիմության մոտեցումները։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...