Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ Վրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկության Իրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողությունները Իսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցները Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի Փաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին Քաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-ից Կարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտը Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը Գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Երևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվի

Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՎրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկությանԻրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողություններըԻսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցներըԿասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՍերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղիՓաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստինՔաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-իցԿարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտըԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումըԳրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԵրևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիՖոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցըՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազՖԻՖԱ-ն Ֆոլարին Բալոգունի որակազրկումը փոխարինել է պայմանական պատժովԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցինՎարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներումԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինՌուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրելՓլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումներըՈրքանով են գնորդների կարծիքներում հրապարակված լուսանկարներն արտացոլում ապրանքի իրական տեսքըՄեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆՀայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումԵրևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառումԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինՔննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղություններըՌուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկըԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըԵս սկսել եմ այստեղ, այստեղ էլ ավարտում եմԱրևային վահանակներ ռելսերի արանքում. Եվրոպայում փորձարկում են «էներգետիկ երկաթուղիներ»Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆԻրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆOCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿՀասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջըԱրհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևիցՈւմ պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համարԲրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայումՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարըՂրիմում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցելՉինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրաԹեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի ԽամենեինՌուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինիՀԱՄԱՍ-ը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը ԳազայումԴատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարումԲելգիան «ցնցված է ՖԻՖԱ-ի որոշումից», այն փոխվել էր Թրամփի զանգից հետոԳործարկվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական նոր կայքը
Հայաստան

Գյուղմթերքի գները շարունակելու են բարձրանալ՝ անկախ դոլար-դրամ փոխարժեքից. Սուրեն Պարսյան

Դոլարի փոխարժեքը Հայաստանի տարադրամի փոխանակման կետերում հասել է ռեկորդային ցածր մակարդակի մեկ դոլարը հունիսի 2-ին գնվում էր 440 դրամ, որոշ փոխանակման կետերում 439 դրամով և վաճառվում առավելագույնը 450 դրամով: Սակայն դոլարի արժեզրկումը որևէ ազդեցություն չի ունենում ապարնքների գների վրա: Panorama.am-ը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանին խնդրեց գնահատել արձանագրվող միտումները:

Ս. Պարսյան-Վերջին չորս ամիսների ընթացքում տրասֆերտների ձևով Հայաստան է փոխանցվել մեծ քանակությամբ դոլար: Մասնավորապես՝ միայն ապրիլ ամսվա ընթացքում Հայաստան մոտ 300 մլն դոլարի տրասֆերտ է եկել, որն անցած տարվա ապրիլի համեմատ կրկնակի ավել է: Տրասֆերտների մեծ մասը Ռուսաստանից է ուղարկվել: Սա առաջին գործոնն է:

Երկրորդ՝ նախորդ տարվա համեմատ մենք ունեք արտահանման աճ՝ հիմնականում պայմանավորված մետաղների գներով, սա նույնպես ապահովել է լրացուցիչ արտարժույթի հոսք: Մյուս գործոնն էլ այն է, որ 2022 թվականի մարտի 15-ին ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8%-ից հասցրեց 9.25%-ի, որով թանկացրեց դրամը, որն էլ իր հերթին իր ազդեցությունն է թողնում դոլար-դրամ փոխարժեքի վրա:

Դոլարի արժեզրկման մյուս գործոնն էլ այն է, որ ռուս-ուկրաինական այս հակամարտությամբ պայմանավորված ռուսական բանկերի և ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, և ռուսական ընկերությունները հրաժարվում են դոլարով, կամ այլ արտարժույթով վճարումներ ընդունել: Օրինակ՝ Հայաստանը, որը տարվա կտրվածքով մոտ 1 մլրդ դոլարի միայն էներգակիրներ է ներկրում Ռուսաստանից, խոսքը վերաբերում է նավթին, գազին, հեղուկ գազին, դիզելային վառելիքին, բենզինին և այլն, սրանց համար վճարում է ռուբլով: Նախկինում դոլարով էր վճարում:

Այսինքը՝ մի կողմից մենք ունենք դոլարի հոսքի ավելացում, մյուս կողմից՝ դոլարի պահանջարկի նվազում: Ներքին գործոններից է ԿԲ գործողությունները, որոնք տանում են թանկ դրամի քաղաքականությանը: Անշուշտ այս ամենը ձռնտու է ԿԲ-ին և վերջինիս կողմից է ուղղորդվում դրամի գերարժևորումը, քանի որ ԿԲ-ն փորձում է դրամի արժևորմամբ գները կայունացնել, հետագայում՝ նաև նպատակ ունենալով նվազեցնել դրանք:

Panorama.am-Կհաջողվի՞ ԿԲ-ին կանգնեցնել գնաճը, կամ իր կանխատեսած թիրախին հասցնել:

Ս. Պարսյան-Այսօր Կենտրոնական բանկն իր առաջ դրել է 5.5% (4 %+1.5%)գնաճ, բայց փաստացի հունվար-ապրիլին մենք ունենք 7.4%՝ Կենտրոնական բանկի կանխատեսած գնաճից ավելի բարձր: ԿԲ-ն փորձում է դրամի գերարժևորման միջոցով ներքին շուկայում նվազեցնել ներկրվող ապրանքների գները, բայց արդյունքում մենք ունենք ճիշտ հակառակ էֆեկտը՝ գների աճ է գրանցվում, դրա պատժառը նաև այն է, որ համաշխարհային շուկայում ապրանքների գները թանկացել են: Կտրուկ թանկացել են պարենային մթերքների մասով և էներգակիրների դեպքում նույնպես:

Մեր ներքին շուկայում մրցակցային պայմանների բացակայության պատճառով գները մրցակցային չեն, մենաշնորհները և օլիգարխներն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գին են թելադրում: Անկախ նրանից, թե դոլար-դրամն այս պահին ինչ փոխարժեք ունի, նրանք իրենց գինն են թելադրում: Հիշեցնեմ, երբ անցած տարի դրամն էր արժեզրկվում՝ հասնելով մինչև 530-ի, ժամ առ ժամ խանութների դարակաշարերում փոխվում էին ապրանքների՝ ձեթի, ալյուրի, շաքարավազի գները: Հանրությանը հայտնի մենաշնորհների տերերը, օլիգարխներն այն բացատրում էին դոլարի փոխարժեքի տատանմամբ, բայց արդեն 2 ամիսն է դոլարը մոտավորապես 15 %-ով արժեզրկվել է, դրամը՝ արժևորվել, բայց գները ճիշտ հակառակ գործընթացի մեջ են, բարձրանում են:

Նույնիսկ այն ապրանքները, որոնց գները համաշխարհային շուկայում նվազել են, օրինակ՝ էներգակիրների մասով, Հայաստանի դեպքում դրանք կամ մնացել են նույնը կամ թանկացել են:

Կենտորնական բանկը որքան էլ փորձի թանկ փողի քաղաքականությամբ զսպի գնաճը, այն նրան չի հաջողվելու, քանի որ, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտը, որն առաջին ամսում 5.4 % անկում է գրանցել՝ այսինքը քիչ գյուղմթերք է արտադրել, այդ անկման պայմաններում գյուղմթերքի գները շարունակելու են բարձրանալ՝ անկախ նրանից, թե դոլար-դրամ փախրժեքն ինչպիսին կլինի: Այսինքը, մենք ունենք ներքին գործոններ, իսկ դրանք չեն վերացել, այլ հակառակը՝ օրեցօր ավելանում են և Կենտրոնական բանկին չի հաջողվելու թանկ դրամի միջոցով զսպել գնաճը: