Վարձով բնակարան տվողները պետք է 10 տոկոս հարկ վճարեն
Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է վարձով բնակարանների թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու և կառավարությանը դիմելու հարցը։ Կառավարությանը ցանկանում են դիմել՝ պահանջելով ստեղծելով այնպիսի պայմաններ, որպեսզի հնարավոր լինի օգտվել մատչելի վարձով բնակարաններից։
Նրանք կարևորում են այնպիսի մեխանիզմի մշակումը, որպեսզի հնարավոր չլինի կրկնակի կամ եռակի թանկացնել վարձով տրվող բնակարանը:
«Որոշ զարգացած երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ որոշ նահանգներում, «rent control» կա, այսինքն՝ վարձավճարի առավելագույն չափը վերահսկվում է Կառավարության կամ տեղական կառավարման մարմինների կողմից: Հայաստանում վաղուց պետք է լինի նման կարգավորում, այլ կերպ ագահության դեմն առնել չի լինի»,- գրել է քաղաքացիներից մեկը:
Մյուսն էլ, թե՝ «Վարձով տներն այնքան թանկ են, որ բոլոր զբոսաշրջիկները հիացած գալիս են այստեղ, ապշահար գնում Վրաստան: Այո, այնտեղ էլ է սնունդը, հագուստը թանկացել, բայց տան վարձերը ՀՀ-ի նման չեն»:
Շատերի կարծիքով էլ՝ պետք է վարձով բնակարան տվողները մտնեն հարկային դաշտ:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, սակայն, կարծում է՝ վարձով տների գների աճը պայմանավորված է ռուս զբոսաշրջիկների հոսքով:
«Կտրուկ բարձրացրեցին վարձով տների գները, քանի որ մեծ քանակությամբ գնողունակության պահանջարկ եղավ: Երբ այս հոսքը դադարի, ու ռուսները հետ վերադառնան, տան գները կիջնեն, սակայն վստահաբար նախկին գների մակարդակը չի լինի, քանի որ գոյություն ունի գների արգելակման էֆեկտ։ Այսինքն, շատ արագ բարձրանում են, շատ դանդաղ՝ իջնում: Իսկ իջնելուց էլ նույն մակարդակի վրա չեն իջնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է հարկային դաշտ մտնելուն, ապա, նրա կարծիքով, սա մեծ հաշվով բան չի փոխի:
«Վարձով բնակարան տվողները պետք է 10 տոկոս հարկ վճարեն, բայց մեզ մոտ այս պահին այդ մշակույթը չկա: Բացի այդ՝ կառավարությունն էլ չի փորձում այդ ուղղությամբ շատ գործուն քայլեր իրականացնել, քանի որ կարծում է՝ որոշակի սոցիալական խմբերի շահերին կհարվածի, սակայն իրականում կան մարդիկ, ովքեր 10-յակ բնակարաններ ունեն և վարձով են տալիս: Կարծում եմ՝ կառավարությունը պետք է թացը չորից զատի և այն խոշոր տնտեսվարողներին, ովքեր 5-ից ավելի բնակարաններ ունեն, նրանց բերի հարկման դաշտ»,- նշեց Սուրեն Պարսյանը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ