Մինչև 2018-ը և այս օրերին Հայաստանում գործող ընդդիմադիրների վարքագիծն ու իրենց առջև դրված նպատակները, ոչ միայն տարբեր, այլև հակաբևեռ են. Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համեմատում եմ մինչև 2018-ը և այս օրերին Հայաստանում գործող ընդդիմադիրների վարքագիծը և համոզվում, որ ինչպես իրենց առջև դրված նպատակներով, այնպես էլ դրանց հասնելու մարտավարությամբ նրանք ոչ միայն տարբեր, այլև հակաբևեռ են:
Օրինակ, եթե երեկվա ընդդիմությունը ոստիկանական մեքենա էր վառում և նիկոլի հոգին դրանից «փառավորվում» էր, ապա այսօրվա ընդդիմությունն ասում է՝ «ոստիկանը նիկոլ չէ…»
Եթե երեկ ընդդիմությունը՝ դռներ կոտրելով՝ մտնում էր ռադիոտուն, փողոցում լուսամփոփ էր ջարդում կամ ծանր հիվանդ տեղափոխող շտապ օգնության մեքենայի ճանապարհն էր փակում, ապա այսօրվա ընդդիմությունը ոչ միայն չի վնասում կամ ուժով ներխուժում որևէ պետական նշանակության օբյեկտ, այլև՝ ճանապահ փակելով հանդերձ, հոգատար վերաբերմունք է դրսևորում շտապ օգնության մեքենայով բուժհիմնարկ տեղափոխվող համաքաղաքացու հանդեպ…
Եթե երեկվա ընդդիմությունը հարձակվում էր իշխանական պատգամավորների տների վրա կամ դագաղներ ու սգո ծաղկեպսակներ էր դնում նրանց դռների առջև, ապա այսօրվա ընդդիմությունը ծայրահեղ դեպքում իշխանական պատգամավորներին և նրանց սատարողներին՝ փողոցում հանդիպելուց՝ արդարացիորեն անվանակոչում է «դավաճան» կամ էլ «թրքահպատակ…»
Եվ, վերջապես, եթե երեկ ընդդիմության կողմից իրավապահ մարմինների հանդեպ դրսևորված իրավախախտումները (հասկացեք՝ սանձարձակությունները) գտնվում էին եվրոպական ու ամերիկյան դիվանագիտական և իրավապաշտպան կառույցների «հովանավորության»ներքո, ապա այսօր, «հակառակ օրինաչափությամբ», նույն այդ կառույցները տակավին շարունակում են հովանավորել նրան, ով ժողովրդավար չլինելով հանդերձ, կուրորեն ծառայում է իր, այլ ոչ թե սեփական ազգի շահերին…»


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...