Փաշինյանը կարող է անսպասելի հրաժարական տալ․ ընդդիմության պայքարը արդյունք է տալիս
Մայիսի 1-ից ընդդիմության սկսած պայքարն արդեն իսկ սկսել է անհանգստացնել իշխանություններին։ Փաշինյանն ու իր թիմը սկզբում կարծում էին, թե այս անգամ ընդդիմությանը չի հաջողվի այնպիսի սցենարով կազմակերպել բողոքի ակցիաները, որը շատերին մասնակից կդարձնի դրանց։
Փողոցային պայքարի 18-րդ օրն անգամ նկատելի է, որ նոր մարդիկ են միանում դրան, պայքարը դանդաղ, բայց աճում է ու շատերն, ովքեր անտարբեր էին մեկ շաբաթ առաջ՝ այսօր արդեն իրենք են փողոցներ փակում։ Իշխանական քարոզչամեքենան այլևս չի կարողանում էֆեկտիվ աշխատել։
Հաշվի առնելով պայքարի տեմպը՝ իշխանությունները դաշտ են նետում տեղեկատվություն, թե քննարկում են արտահերթ ընտրությունների գնալու տարբերակ։ Այս տեղեկատվության արտահոսքով իշխանություններն առաջին հերթին իհարկե նպատակ ունեն կոտրել պայքարի թափը, իսկ եթե չհաջողվի, ապա իրականում կգնան ընտրությունների ու կգնան Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ։ Նման սցենարի դեպքում իշխանությունները լավ գիտեն, որ կեղծիքներով նորից կվերարտադրվեն։ Ընդդիմությունն այս անգամ չպետք է մասնակից դառնա ընտրական պրոցեսին, որի կազմակերպմամբ զբաղվելու է Նիկոլ Փաշինյանը։
Նոր ընտրությունների անցկացման հարցի քննարկումը ցույց է տալիս այս իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի վախերը։ և ընդդիմության ընտրած ռազմավարության ճիշտ լինելը։ Եթե ընդդիմությունը շարունակի այսպես դիմադրել և գրագետ պայքար տանել, ապա շատ հավանական է մի օր արթնանանք և տեղեկանանք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ու հեռացել է Հայաստանից։ Ու հենց այս բարի առավոտը ունենալու համար կարևոր է, որ ընդդիմությունը չդադարեցնի իր պայքարը ու ոչ մի պարագայում չմտնի արտահերթ ընտրություններին մասնակցելու ծուղակը։
Հաղթանակն ըստ ամենայնի սարերի հետևում չէ։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...