Իմ կյանքի ամենածանր երկու օրերն եմ ապրել․ ձերբակալված Էմմա Սարգսյանին ազատ են արձակել
Իմ կյանքի ամենածանր երկու օրերն եմ ապրել երեկ չէ առաջին օրը և երեկ:
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց աջակցությունն էին հայտնում ինձ՝ ծանոթ, թե անծանոթ: Այս մասին գրել է Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը:
«Առանձնահատուկ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր պատրաստակամություն
հայտնեցին դստերս աջակցելու և իր կողքին լինելու համար: 2 օր չունեի կապի ոչ մի միջոց, իսկ այսօր առավոտյան, երբ ես արդեն տանն էի՝ իսկապես հուզվեցի կարդալով ձեր գրառումները, նամակներն ու մեկնաբանությունները:
Դժվարին պահերին ես հասկանում, թե որքան կարևոր է աջակցություն և զորակցություն ունենալը: Սա զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող անհիմն գործ է՝ հուսամ վերջինը իմ և Մեր Հայրենիքում: Ես տանն եմ, ինձ հետ ամեն բան կարգին է:
Իմ փաստաբան Ռուբեն Մելիքյանի պրոֆեսիոնալիզմի մասին լեգենդներ են պտտվում, իսկ ես համոզվեցի դրանց՝ իրական լինելու մեջ: Կյանքիս ամենաբարդ պահին, երբ ֆիզիկապես ոչ ոք չկար կողքս, պարոն Մելիքյանն իմ փաստաբանն էր, հարազատը ու ընկերը...
Ապրեք բոլորդ, պինդ կացեք»։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...