Ընտրությունները դեռ նշանակված չեն, բայց «քարոզարշավն» արդեն սկսե՞լ են
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ իշխանությունները ցանկանում են Ալավերդիում խոշորացնել արդեն իսկ խոշորացված համայնքները: Մի անգամ խոշորացված Ախթալան, Շնողը, Օձունը ցանկանում են միացնել էլի մեկ անգամ արդեն խոշորացված Ալավերդի համայնքին: Սակայն նախօրեին այս հարցով հանրային լսումները Օձունում և Ախթալայում այդպես էլ չեն կայացել: Համայնքների բնակիչները բոյկոտել են լսումները՝ հայտարարելով, որ դեմ են նոր խոշորացմանը:
Սակայն, մեր տեղեկություններով, այս խոշորացումը իշխանություններին օդ ու ջրի պես անհրաժեշտ է. նրանք ցանկանում են իրենց թեկնածուին դարձնել քաղաքապետ: Ավելին, արդեն իսկ սկսել են ոչ պաշտոնական «քարոզարշավը»: Այս օրերին նշյալ համայնքներից մենք տեղեկություններ ենք ստանում, որ քպական պատգամավոր Արեն Մկրտչյանը ինտենսիվ պատրաստվում է ընտրությունների. ասում են՝ հենց նա է գլխավորելու ՔՊ-ի ցուցակը: Ալավերդցիներն ասում են, որ Մկրտչյանը ակտիվ հանդիպումների մեջ է, իսկ նրա հետ «շրջում» են բավականին կասկածելի համբավ ու կենսագրություն ունեցող անձինք (մեզ դիմած քաղաքացիները, մեղմ ասած, շատ կոշտ բնութագրումներ էին տալիս, որոնք չենք հրապարակում էթիկայի կանոններից ելնելով):
Ըստ Ալավերդիում պտտվող խոսակցությունների, այսպիսի վաղաժամկետ «ստարտի» պատճառն այն է, որ իշխանություններն իսկապես ամեն կերպ ուզում են Արեն Մկրտչյանին տեսնել Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնում, սակայն ընդդիմության կողմից հնարավոր թեկնածուի շրջանառվող անունը շատ է անհանգստացնում նրանց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...