Միջազգային կառույցներին են ներկայացվել մարդու իրավունքների խախտումների, ոտնահարումների դեպքերը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընդդիմությունը միջազգային կառույցների հետ աշխատող խումբ է ստեղծել՝ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ղեկավարությամբ։ Միջազգային կառույցներին են ներկայացրել մարդու իրավունքների խախտումների, ոտնահարումների դեպքերը՝ կոչ անելով գնահատականներ հնչեցնել։
Խմբում են պատգամավորներ Աննա Մկրտչյանը, Էլինար Վարդանյանը, Արթուր Ղազինյանն ու Արթուր Խաչատրյանը։ Սակայն նրանք ի սկզբանե դեմ են եղել գործընթացին, քանի այդ կառույցներին համարում են Փաշինյանի հովանավորը։ Գրագրությունն իրականացնում է հիմնականում Թովմասյանը։
Նամակներ են ուղարկվել ոչ միայն արեւմտյան կառույցներին, այլեւ՝ ռուսներին։ Արեւմտյան կառույցներն իրենց պահում են այնպես, ինչպես 44-օրյայի ժամանակ՝ հավասարության նշան դնելով իշխանության եւ ցուցարարների միջեւ։ Իսկ ռուսները տեղեկացրել են, թե հետեւում են իրադարձություններին։ Արթուր Ղազինյանն ասաց․
«Տեղեկացնում ենք իշխանությունների թույլ տված ապօրինությունների, խաղաղ ակցիաների դեմ ոստիկանության բիրտ ուժի կիրառման, մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ խախտումների մասին․․․ Իհարկե, աշխարհաքաղաքական շահերը կարեւոր են, բայց դժվար կլինի այդ կառույցներին բացահայտ արհամարհել իրենց իսկ հռչակած արժեքներն ու սկզբունքները»։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...