Այս կառավարության հետ մտերիմ հարաբերություններ ունեի, բայց ամեն ինչի վրա խաչ եմ քաշել և իմ դիրքորոշումը հստակ արտահայտել, որովհետև արժանապատվությունն ամենակարևորն է
Մեկնարկած համազգային շարժմանը միանալ ցանկացողները մարզում շատ-շատ են, ուղղակի հնարավորություն չունեն, որ գան և մասնակցեն Երևանում տեղի ունեցող ակցիաներին, հանրահավաքներին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։
«Բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, թե իշխանության այս կործանարար քայլերը մեզ ուր են տանում։ Շատերը հասկանում են, բայց չեն կարողանում գալ ու մասնակից լինել շարժմանը, որոշներն էլ այնքան անտարբեր են դարձել, որ ոչ մի բանի էլ չեն ուզում մասնակցել, բայց այդ մարդիկ էլ դեմ են այս կառավարությանը։ Այնպես չի, թե նրանք չեն հասկանում, որ շատ վտանգավոր ուղիով են տանում երկիրը։ Դե, մի մասն էլ անբուժելի հիվանդությամբ է տառապում․ ինչ լինում է, ասում են՝ իրենց ցավը տանեմ, կամ էլ ասում են՝ էդ իրենք չեն, նախկիններն են մեղավոր։ Էդ մարդկանց հետ, թե ինչ է կատարվում, չեմ հասկանում։ Ցավոք, մեր ազգի մեջ կան մարդիկ, որ իրենց համար Հայրենիք չկա, մտածում են միայն նպաստ ստանալու մասին։ Այդ մարդիկ, եթե պետական որևէ պաշտոնյայի մոտ թեկուզ կոֆե դնող բարեկամ են ունենում, ամբողջ ցեղով իրենց են ձայն տալիս»,-ցավով արձանագրում է Ավետյանը։
Մեր զրուցակիցն արձանագրում է՝ ազգի՝ թասիբ ունենալու մեջ երբեք չի կասկածել, բայց պարզվում է՝ սխալվել է։ Հանուն պաշտոնի կամ մի փոր հացի անվտանգային լուրջ խնդիրների վրա աչք փակելը Գեղամասարի նախկին համայնքապետի համար անընդունելի է։ Համայնքում լավ են ճանաչում Ավետյանին, գիտեն, որ ճշտին՝ ճիշտ, սխալին՝ սխալ է ասում։ Ճշմարտախոսության և արդարամտության համար ներկա իշխանությունները բազմաթիվ խնդիրներ են ստեղծել Ավետյանի համար, բայց սկզբունքորեն շարունակում է գործել՝ խղճի թելադրանքով։
«Ես, լինելով համայնքի ղեկավար, այս կառավարության հետ շատ մտերիմ հարաբերություններ ունեի։ Այսքանից հետո այդ ամեն ինչի վրա խաչ քաշեցի և իմ դիրքորոշումը հստակ արտահայտեցի։ Քաջ գիտակցում եմ, թե ինչ խնդիրների կարող եմ հանդիպել, ու արդեն հանդիպել էլ եմ, եղել են նաև հետապնդումներ, բայց դա բան չի փոխում ինձ մոտ։ Ամենակարևորն արժանապատվությունն է, ոչ թե ստամոքսը կամ ինչ-որ մեկին հաճոյանալը»,-ասում է Ավետյանը և հավելում, որ մեր երեխաների ապագայի համար եթե այսօր ոտքի չկանգնենք, ապա վաղը կրկնվելու է 2020-ի արհավիրքը՝ հազարավոր զոհերով ու հայրենիքի կորստով։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...