Ո՞վ է Թաթուլ Ասիլյանը կամ Միկի Միկոյանը․ (լուսանկարներ)
«168.am»-ը գրում է․
«Գյումրիում ընդդիմության ավտոերթն ու հանրահավաքն առանց սադրիչների չի անցել: Ինչպես երեկ տեղեկացրել էր «168.am»-ը՝ երթը կանխելու առաջին «ֆրոնտ»՝ Հոռոմ էր գործուղվել իջևանցի Թաթուլ Ասիլյանը:
Թաթուլ Ասիլյան՝ աստղակերպով՝ Միկի Միկոյան. նախկին ֆեյք, որ աշխատում էր «Perfect TV»-ի մոտիվներով «ArmVlog» յութուբյան ալիքի համար: Ուշագրավ է, որ անվանափոխությունից, այսինքն՝ ֆեյքի պաշտոնը թողնելուց հետո, Ասիլյանի ֆեյսբուքյան էջի հղումում շարունակում է մնալ հիմնական՝ Միկի Միկոյան ֆեյքի անունը։
Իշխող թիմի համար անխոնջ պայքարի ելած «հերոսը» Ֆեյսբուքում ներկայանում է իջևանցի գործարար, բայց պարզվում է՝ իջևանցի գործարարի աշխարհագրությունը լայն է. ինչպես ինքն է տեղեկացնում, աշխատում է Մասիսի ՔՊ գրասենյակում:
Ի դեպ, դեռ մեկ ամիս առաջ տեղեկություն էր կար, որ Թաթուլ Ասիլյանն առաջիկայում Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոնի է նշանակվելու, սակայն այդ նշանակման մասին պատմությունը դեռ լռում է:
Ասիլյանի ազգակցական կապերի մասին. ասում են՝ Թաթուլի մայրը՝ Կարինե Ամիրխանյանը, Իջևան համայնքի ղեկավարի Արգիշտի Ամիրխանյանի հորաքույրն է, իսկ հայրը՝ Աշոտ Ասիլյանը, Իջևանի համայնքի ղեկավարի օգնական Հայկ Ասիլյանի ազգականը:
Թերևս, այսքանով արդեն պարզ է, թե ինչքան «անկեղծ» են այս իշխանություններին պաշտպանելու Թաթուլ Ասիլյանի մղումները»:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի