Ոստիկանը հարվածել է «Առավոտի» ֆոտոխցիկին՝ փորձելով խոչընդոտել լրագրողի աշխատանքը
Ոստիկանը «Հաղթանակի» կամրջի մոտ մայիսի 6-ին հարվածել է «Առավոտի» ֆոտոխցիկին՝ փորձելով խոչընդոտել լրագրողի աշխատանքը, հաղորդում է Aravot.am-ը:
Կայքը գրում է. «Շատ է խոսվել բողոքի գործողությունների մասնակից քաղաքացիների նկատմամբ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառման անթույլատրելիության մասին:
Երբեմն նրանցից ոմանք քաշքշում են նաեւ ԱԺ պատգամավորներին: Քիչ չեն դեպքերը, երբ ջոկատայինները, ինչպես այս մեկը, փորձում են կոշտ մեթոդներով խոչընդոտել նաեւ լրագրողների աշխատանքը: Այսպիսի գործողությունները խստորեն քննադատում են ՄԻՊ-ը, իրավապաշտպան կառույցները եւ լրագրողական կազմակերպությունները՝ արձանագրելով, որ «բարեփոխված» ոստիկանությունը վատ ավանդույթներից չի հրաժարվում:
Սեւազգեստ այս մայորը մայիսի 6-ին «Հաղթանակ» կամրջի մոտ ցուցարարներին բերման ենթարկելու ակտիվ մասնակիցներից էր: Նա կամ գիտակցելով, որ անհամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ, կամ ոգեշնչված, որ իրենից առաջ լրագրողների աշխատանքը խափանած իր որոշ ծառայակիցներ պատասխանատվության չեն ենթարկվել, տեսնելով, որ Aravot.am-ի լրագրողը, որի բեյջը պարզ երեւում էր, ընդհանուր տեսարանի մեջ ֆիքսում է նաեւ իր գործողությունները, հարվածեց ֆոտոխցիկին՝ լրագրողին սպառնալով, որ իրեն չլուսանկարի:
Միջամտեցին ԱԺ պատգամավորներ Արթուր Ղազինյանը եւ Գեղամ Նազարյանը՝ ոստիկանին հիշեցնելով, որ նա չորրորդ իշխանության ներկայացուցչի աշխատանքը խոչընդոտելու իրավունք չունի եւ որ ամեն բան ֆիքսվում է»:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...