Ի՞նչը չի ներվում Դավիթ Տոնոյանին, որ ներվեց Պատրոն Դավոյին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի՝ մայիսի 2-ին, պետք է տեղի ունենար Դավիթ Տոնոյանի և մյուսների, կամ այսպես կոչված, «անորակ զենքի» գործով դատական նիստը: Նախատեսվում էր, որ պետք է քննարկվի Տոնոյանի փաստաբանների միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու մասին: Սակայն դատական նիստն այդպես էլ չի կայացել: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանի աշխատակազմից իրենց տեղեկացրել են, թե նիստը տեղի չի ունենալու, քանի որ նախ՝ դատավորը անձնական պատճառներով աշխատանքի չի գալիս, ապա և ուղեկցողները չեն կարող ապահովել Տոնոյանի տեղափոխությունը՝ մայրաքաղաքի փողոցներում առկա վիճակի հետ կապված:
Նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով, ինչը նշանակում է, որ առնվազն նույն անորոշ ժամանակով Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ: Այս հանգամանքը ուշագրավ է հատկապես այն առումով, որ Տոնոյանի հետ նույն գործով անցնող մի շարք առանցքային դերակատարներ, այդ թվում՝ հենց Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Պատրոն Դավոն (Դավիթ Գալստյան), տարբեր խափանման միջոցներով հայտնվել են ազատության մեջ, մինչդեռ Տոնոյանը ոչ միայն շարունակում է մնալ անազատության մեջ, այլև ըստ էության հարցը չի էլ քննարկվում. հունվարից այս կողմ գրեթե նորմալ նիստ չի եղել, իսկ ապրիլին ընդհանրապես որևէ նիստ չի կայացել:
Մենք դեռ օրեր առաջ էինք գրել, որ, մեր տեղեկություններով, իշխանություններն ամեն ինչ անելու են՝ Տոնոյանին տևական ժամանակ կալանավորված պահելու համար: Հետաքրքիր կլիներ ժամանակի հետ հասկանալ, թե ի՞նչը չի ներվում Դավիթ Տոնոյանին, որ ներվեց Պատրոն Դավոյին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...