Իշխող ուժի պատգամավորները սպառնալիքներ ու զգուշացումներ են հնչեցնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենի խորհրդարանում երեկ իշխող ուժի պատգամավորները բաց տեքստով հայտարարում էին առաջիկայում ձեռնարկվելիք ռեպրեսիաների, հանրության տարբեր խավերին ճնշելու մասին։ Վահագն Ալեքսանյանն ուղիղ ցուցումներ էր տալիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թե լավ չեն իրականացնում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, ինչի հետեւանքով էլ նախկիններն այսօր այդ «գույքով» փողոցներ են փակում։ Ալեքսանյանի «կռիվը» բեռնատարների դեմ էր։
«Սիրելի քաղաքացիներ, այն գույքով, որը դուք մեզնից պահանջում եք սեփականացնել, այդ գույքով ձեր ճանապարհն են փակում: Դանդաղում ենք, պարոն գլխավոր դատախազ, ապօրինի գույքի բռնագանձման հարցում: Այդ 500 հազար դրամ ստացած փոխնախարարն անցնո՞ւմ է ապօրինի գույքի բռնագանձման օրենքով»,- ասաց նա՝ ըստ էության, դատախազին ուղղորդելով նախկին պաշտոնյայի կողմը։
Նշենք, որ, ըստ համացանցում հայտնված տեղեկությունների, բեռնատարները պատկանում են ՀՀԿ-ական նախկին փոխնախարար Արսեն Քարամյանի ընկերությանը։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ սպառնում էր հոգեւորականներին ու շոու բիզնեսի ներկայացուցիչներին, թե հետեւություններ կանեն, եւ այդ խավն անձամբ «կծանոթանա» հետեւություններին։ «Ժամանակին շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել, եկեղեցականները վախենում էին քիթը, մարտի 1-ից սկսած, սեւ քողերի տակից հանել»,- ասում էր Սիմոնյանը՝ սպառնալով․ «Մենք ենք մեղավոր, ոչինչ, հետեւություններ կարվեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...