ՔՊ-ական պատգամավորի քեռին` ընդդիմության հավաքներին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները՝ ի դեմս խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, խոսելու պարտականությունը հանձն առած, մեկը մյուսին հերթ չտալով, այս օրերին ամենատարբեր պիտակներ ու գնահատականներ են տալիս ընդիմությանն ու առանձին գործիչների։
«Թալանչիներ», «ռեւանշիստներ», «սուտ խոստումներ տվողներ». այս ու նմանատիպ այլ բնութագրումներ են տալիս մերօրյա իշխանավորները՝ հաճախ մոռանալով, որ «նախկինների» մեջ նաեւ իրենց հարազատներն ու արյունակցական ազգականներն են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, օրինակ, վերջին օրերին ունեցած հարցազրույցների ժամանակ ընդդիմադիրներին անվանում է «վատ հասկացողների խումբ», «ստերի պղպջակներ արձակողներ», «ռեւանշիստներ», «ժողովրդին չսիրողներ», որոնք պատերազմ են ուզում, եւ այլն։
Հետաքրքիր է՝ ընդդիմադիրներին նման գնահատական տալով՝ արդյոք իր հարազատ մորեղբորը՝ Ռուբեն Հովհաննիսյանի՞ն էլ նկատի ունի, որ երկար տարիներ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետն է եղել եւ այս օրերին ամեն օր Ֆրանսիայի հրապարակում է։ Պատգամավոր Հովհաննիսյանը, չենք կարծում, թե տեղյակ չէ, որ հարազատ քեռին նույնպես իր եւ իր ղեկավարի հրաժարականն է պահանջում ու մասնակցում այս օրերին Երեւանի փողոցներում ընթացող անհնազանդության ցույցերին։
Այս մասով «Ժողովուրդ» օրաթերթը ցանկանում էր նաեւ ՔՊ խմբակցության քարտուղարի տեսակետը լսել, նա, սակայն, մեր զանգերն անպատասխան թողեց։ Օգնականը նույնպես, որ խոստացել էր մեր՝ մեկնաբանություն ստանալու խնդրանքն իր վերադասին հասցնել, այդպես էլ հետադարձ կապի դուրս չեկավ մեզ հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...