«Ֆեյքերի ֆաբրիկայի» ղեկավարն անցել է գործի. նոր հանձնարարական վարչապետից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, որն առավել հայտնի է «ֆեյքերի ֆաբրիկայի» ղեկավար լինելով, նոր հանձնարարական է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
Մասնավորապես, Փաշինյանը նրան եւս մեկ անգամ հանձնարարել է շարունակել փորփրել ընդդիմադիր գործիչների անձնական կյանքը եւ ընտանիքի անդամներին վերաբերող, երբեմն գոտկատեղից ներքեւ նյութեր պատրաստել եւ տարածել ինչպես կայքերով, այնպես էլ ֆեյք կայքերի եւ ֆեյք օգտատերերի միջոցով։ Խնդիր է դրված բոլոր ընդդիմադիրներին թիրախավորել: Արդյոք կա՞ նման բան, կիրականացնի՞ այդ նվաստացուցիչ հրահանգը աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ մեկնաբանության համար դիմեց Տարոն Չախոյանին, որը նշեց. «Դա անհեթեթություն է, ու հերքելու կարիք անգամ չկա։ Նման անհեթեթ տեղեկություն տվողին կարող եք ուղարկել ջհանդամադիմութան գիրկը»։
Շատ տպավորիչ պատասխան տրվեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից. կսպասենք զարգացումներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է