Բերման ենթարկելիս ոստիկանները հայհոյում են Փաշինյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից մայրաքաղաքում մեկնարկել են զանգվածային անհնազանդության գործողությունները, որի ընթացքում բազմաթիվ բախումներ եղան ակցիայի մասնակիցների ու ոստիկանական ուժերի միջեւ։ Բերման ենթարկվեց շուրջ 200 քաղաքացի։ Ոստիկանական գործողությունները երբեմն ուղեկցվում էին բռնի ուժի գործադրմամբ, վայրագ դրսեւորումներով։
Հիմնականում հատուկ նշանակության ջոկատի տղաներն էին ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնելով, կոպիտ քաշքշելով՝ մարդկանց բերման ենթարկում։ Բայց սրանք ամբողջ ոստիկանությունը չեն։ Հակառակը՝ ոստիկաներից շատերը ոչ միայն բարեկիրթ էին ու ցուցարարների նկատմամբ հնարավորինս մեղմ, այլ մի բան էլ՝ նրանց կողմից էին։
Բերման ենթարկվածներից ոմանք մեզ պատմեցին, որ ոստիկաններն իրենց նկատմամբ ուժ չեն գործադրել, իսկ մեքենա նստեցնելուն պես սկսել են մեղա գալ, հարցնել՝ «հո շատ չցավեցրի՞նք»։ Ոստիկանական բաժանմունքներում սուրճ ու թեյ են հյուրասիրել, եւ ամենաուշագրավը` ոմանք թունդ հայհոյանքներ են հնչեցրել՝ ուղղված ոչ թե ցուցարարներին կամ ընդդիմությանը, այլ հենց Նիկոլ Փաշինյանի անձին։
Հայհոյողներն այնքան շատ են եղել, որ ցուցարարներն անգամ զարմացել են նրանց համարձակության փաստից: Մեզ պատմեցին, որ գրեթե ամեն երկրորդ ոստիկան խնդրել է իրենց. «Մի բան արեք՝ սրանցից շուտ ազատվենք», քանի որ հոգնել են արդեն «էս բարդակ վիճակից»։ Իսկ չեն միանում փողոցում հավաքված ցուցարարներին, որովհետեւ «չեն ուզում աշխատանք կորցնել», հատկապես որ չգիտեն՝ կհաջողի՞ ընդդիմությունը, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է