Մարդու հիմնարար իրավունքների դեմ կոպիտ խախտումների ենք ականատես լինում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ օրվա ընթացքում շարունակվում էին անհնազանդության խաղաղ ակցիաները, փակվում էին մի շարք փողոցներ, անցկացվում էին տարբեր ակցիաներ: Այդ ընթացքում իրավապահ համակարգը փորձում էր կանխել փողոցների փակումը՝ կիրառելով ուժ, բերման ենթարկելով հարյուրավոր ցուցարարների: Մենք տեղեկություններ էինք ստանում, որ ոստիկանները հատկապես բաժիններում մեծամասամբ գործել են օրենքի սահմաններում, ավելին՝ ոստիկանական մեքենաներում ու բաժիններում բերման ենթարկվածների հետ եղել են քաղաքավարի ու նույնիսկ հավանություն են տվել դիմադրության շարժմանը: Սակայն փողոցում գործողություններ իրականացնողների մեջ իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ իրենց դրսևորում էին փողոցային խուլիգանի նման՝ աչքի ընկնելով անմարդկային պահվածքով:
Նրանցից ոմանք գազանաբար հարվածում էին ցուցարարներին, ոմանք խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը, իսկ ահա ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի պահվածքին, որը ոտքով հարվածում էր լրատվամիջոցի օպերատորին և հայհոյում քաղաքացուն, դժվար է նույնիսկ որակում տալ: Նման գործողություններին գնահատական պետք է տան իրավապահ մարմինները, այդ թվում՝ հենց ԱԱԾ-ն: Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ մարդու հիմնարար իրավունքների դեմ կոպիտ խախտումների ենք ականատես լինում, և շեշտում, որ այս ամենի հետ կապված պետք է հրավիրել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունը:
Ըստ Մելոյանի, «ակնհայտ է, որ իրավապահ մարմինները հրահանգավորված են կիրառել անհամաչափ ուժ, որոնք երբեմն շատ բիրտ դրսևորում են ստանում՝ ընդհուպ մինչև մարդու առողջությանը տարբեր չափի վնասվածքներ են պատճառվում»: Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել այն գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար:
Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ ընդդիմությունը բոլոր նշյալ դեպքերի հետ կապված լուսանկարներն ու տեսանյութերը ի մի է բերում, որպեսզի ցանկացած օրինազանց ապագայում պատասխան տա իր կատարած գործողությունների համար՝ օրենքի ողջ խստությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի